Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:02 08-04-2023

ԲԴԽ նոր անդամներով բազմակարծությունը և անաչառությունը կվերականգնվեն․ Նախշուն Տավարացյան

«ԲԴԽ երկու նորընտիր անդամներին ճանաչում եմ, մասնավորապես, Արշակ Վարդանյանին շատ վաղուց եմ ճանաչում, նա վստահաբար արժանի է ԲԴԽ-ի կազմում լինելու»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Նախշուն Տավարացյանը։

«Ես հատկապես տպավորված եմ Վարդանյանի օբյեկտիվությամբ, երբեք որևէ հարցում նա սուբյեկտիվ վերաբերմունք չի դրսևորել։ Միշտ աչքի է ընկել իր արդարացի կայացված դատական ակտերով, իր մարդ տեսակով և հարաբերությունների մեջ ճիշտ պահվածքով։ Կարող եմ ասել, որ բացարձակապես ապակառուցողական վարքագիծ չունի։ Կարծում եմ՝ այս անդամներն ամեն ինչ պետք է անեն դատական համակարգի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ և օբյեկտիվ գնահատականներ տալու՝ ցանկացած դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին։

Միաժամանակ, կարծում եմ, որ նորընտիր անդամների գործուղմամբ՝ ԲԴԽ-ում բազմակարծությունը կապահովվի։ Ես չեմ կարող ասել՝ վերջին շրջանում հարուցված կարգապահական վարույթները, որ հարուցվել են ու դատավորների նկատմամբ շատ խիստ պատիժներ են կիրառվել, ընդհուպ լիազորություների դադարեցում, որքանով էին արդարացված, քանի որ գործերին ծանոթ եմ այնքանով, որքանով լուսաբանվել է, բայց ես կարծում եմ, որ այս երկու թեկնածուի ԲԴԽ գնալը մեծ նշանակություն է ունենալու և՛ բազմակերծության ապահովման, և՛ օբյեկտիվության, և՛ անաչառ վերաբերմունքի տեսանկյունից»։

Նա ընդգծեց, որ դատական համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտը վերջին շրջանում խախտվել է։

«Նախկին իրավիճակը չկա։ Այսօր տարբեր խմբեր, խմբավորումներ են ձևավորվում, մարդկանց վստահելու գործոնը վերացել է, սա կարող է պայմանավորված լինել երկրում տիրող, հատկապես քաղաքական իրավիճակով։ Որքան էլ ուզենաս քաղաքականությունից կտրվել, չնայած դատավորը պետք է ապաքաղաքական լինի և քաղաքականությամբ չզբաղվի, բայց միևնույն է, դա նաև դատական համակարգի կողքով է անցնում։ Հնարավոր է, այդ իրավիճակից ելնելով՝ միմյանց նկատմամբ անվստահություն ստեղծված լինի, իսկ դա արդեն բարոյահոգեբանական ճնշումների ու առճակատումների է տանում։ Բայց ես հույս ունեմ՝ ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի, ափսոս է մեր դատական համակարգը»։