Մամուլ 3 տարի առաջ - 08:49 06-04-2023

Փաստաբանները ոտքի են կանգնել. Արթուր Հովհաննիսյանը՝ օրինակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք փաստաբաններ, որոնց վարույթում առկա են խուլիգանության հիմքով դատարաններում կամ նախաքննական մարմիներում առկա գործեր, բարձրացնելու են վերոնշյալ գործերի կարճման հարցը: Ի՞նչն է փաստաբանների այս գործընթացի հիմքը:

Բանն այն է, որ փաստաբանները պատրաստվում են դատարաններում եւ նախաքննական մարմիններում օրինակ բերել մարտի 4-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների վարքը ու, մասնավորապես, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած սպառնալից արտահայտություններն ու վիրավորանքները, ինչին իրավապահների կողմից մինչ օրս ընթացք չի տրվել: Փաստաբանները պահանջելու են կա՛մ իրենց պաշտպանյալների մասով քրեական վարույթը կարճել, կա՛մ ընտրովի արդարադատություն չիրականացնել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ապրիլի 4-ին անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից