Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:31 03-05-2022

Վարդենիսցիները ևս ոտքի են կանգնել․ այսօր փակել են Վարդենիս-Փամբակ-Շորժա ճանապարհը (տեսանյութ)

Ամբողջ Հանրապետությունով մեկ երրորդ օրն է՝ ցույց է։ Առավոտից փակվում են ճանապարհներ, մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Բողոքի ակցիային միացել են նաև մարզերի բնակիչներ։ Վարդենիս խոշորացված համայնքի Գեղամասար բնակավայրի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ այսօր մոտ 200 հոգով փակել են Վարդենիս-Փամբակ-Շորժա ավտոճանապարհը, այնուհետև ոստիկանությունը բացել է այն։ Նախկին ղեկավարի խոսքով՝ ինքը, այլ բնակիչներ մասնակցում են «Դիմադրություն» շարժման ցույցներին, մի քանի օր՝ Երեւանում, այսօր էլ՝ իրենց բնակավայրում։

«Մի քանի օր է՝ մասնակցում ենք բողոքի ակցիաներին, այսօր մեզ մոտ ենք արել։ Մեր պայքարը դրանով չի ավարտվում, մինչև չհասնենք մեր նպատակին։ Հաջողվելու է, այո՛, ես մեծ հույս ունեմ։ Բոլորը լավ գիտակցում են, թե ինչ վտանգ կա։ Այն մարդիկ, որոնք չեզոք դիրքորոշում ունեն, նրանք չկողմոնորոշված մարդիկ են, իրենց հետ աշխատանք պետք է տանել, որ իրավիճակը հասկանան»,-նշեց Ավետյանը։

Անդրադառնալով նաև սահմանային իրավիճակին, մասնավորապես՝ Կութի սահմանին, որտեղ թշնամին նախորդ տարվանից առաջ է եկել և դիրքավորվել, նա ասաց, որ ինտեսիվ կրակոցներ չկան, սակայն լինում են․ «Այդքան շատ կրակոցներ չկան, բայց լինում են, ամեն դեպքում անվտանգ չէ»։ Նա նաև ավելացրեց, որ սահմանին մոտ գտնվող հողատարածքները, որտեղ բնակիչները աճեցնում էին բանջարեղեն, այս տարի համեմատաբար քիչ են մշակվում։ Ավետյանը դրա համար նշում է մի քանի պատճառ․ «Նախ՝ անվտանգ չէ, հակառակորդն այնտեղ է, հետո՝ կան ֆինանսական խնդիրներ, և պետությունհը որևէ կերպ չի աջակցում գյուղատնտեսությանը»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան