Ներքին 3 տարի առաջ - 19:10 05-04-2023

Լիտվայի Սեյմի պատվիրակությունը հյուրընկալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում

Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության` Հայաստան այցի շրջանակում ապրիլի 5-ին պատվիրակության անդամները հյուրընկալվել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախորդ տարի ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ աշխատանքային այցով եղել էր Լիտվայում` նպատակ ունենալով ուսումնասիրել սոցիալական պաշտպանության եւ աշխատանքի իրավունքի ոլորտում լիտվական փորձը:

Հերիքնազ Տիգրանյանի գլխավորությամբ հանձնաժողովի անդամները ողջունել են հյուրերին խորհրդարանում, քննարկել պատվիրակության` նախորդ երկու օրերին Աշխատանքի եւ սոցիալական նախարարությունում, արհմիություններում եւ Աշխատանքի տեսչությունում կայացած հանդիպումների արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հյուրերին ներկայացրել է վերջերս Ազգային ժողովի ընդունած Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները:

Հյուրերը բարձրաձայնել են Աշխատանքային օրենսգրքով աշխատողների իրավունքների եւ հասարակության հավասար հնարավորությունների ապահովման իրենց հաջողված փորձը, հայ գործընկերներին որակյալ օրենսդրություն մշակելու հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Հայ խորհրդարանականները նշել են, որ սոցիալական խնդիրներից, իրավահավասարությունից բացի կարեւոր է նաեւ երկրների անվտանգությունն ու անկախությունը: Այս համատեքստում հանձնաժողովի անդամները բարձրաձայնել են Արցախում տիրող իրավիճակի մասին: «Ցանկացած օրենսդրական փոփոխություն, սոցիալական ծրագիր, բնակչության բարեկեցությանն ուղղված ջանք իզուր կլինեն, եթե ապահովված չէ երկրի անվտանգությունը»,- նշել է Հերիքնազ Տիգրանյանը` ակնկալելով բոլոր ժողովրդավարական երկրների աջակցությունը` Հայաստանի անվտանգային համակարգն ուժեղացնելու եւ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:

Կողմերը կարեւորել են նմանատիպ հանդիպումները` ընդգծելով, որ դրանք նպաստում են բարելավելու ոլորտի օրենսդրությունը:

Պատվիրակության այցը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը