Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:38 04-04-2023

Գազանանոցի տեղում շենքե՞ր են կառուցելու. ինչու են տեղափոխելու Կենդանաբանական այգին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ Կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա: Նրա խոսքով՝ եղած Կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս:

«Երևան պարկի հատվածը 150-157 հեկտար է։ Ունենք անտառտնկման, կանաչապատման և Կենդանաբանական այգին տեղափոխելու, ավելի լավ պայմաններում պահելու մեծ ծրագիր»,- նշեց Ավինյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ Երևանում պետք է կրկնակի ավելացնեն կանաչապատման ծավալները:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, ով զրույցում, անդրադառնալով Ավինյանի նկրտումներին, ասաց. «Ես առաջին անգամ լսեցի այսօր այդ մասին, նախկինում երբեք դա չի քննարկվել։ Առաջին՝ կենդանիները իրեր չեն, որ տեղափոխեն, նրանք հատուկ միջավայր են պահանջում և այլն, և չեմ կարծում, որ որոշ մարդիկ պետք է որոշեն, թե իրենց ասելու դեպքում դա պետք է տեղի ունենա, երկրորդ հերթին էլ՝ ես չեմ կարծում, որ այն տեղը, որը նշվում է, հարմար կլինի կենդանաբանական այգու համար, և էլ՛ ավելի մեծ անհանգստություն է ինձ մոտ առաջացում, թե ինչ կլինի այդ տարածքի հետ, որովհետև դա կանաչապատ տարածք է, և մտավախություն կա, որ այդ տարածքը կարող է դառնալ Ավինյանի սիրելի հերթական բնակելի թաղամասը, ինչը ես չեմ ուզի, որ տեղի ունենա։ Եվ հետո շատ կարևոր պահ կա ինձ համար․ ո՛չ, ՔՊ-ն կամք չունի, ավանդույթներ զգալու կարողությունը նույնպես, օրինակ՝ ինձ իմ պապիկը ձեռքս բռնած տարել է այդ Կենդանաբանական այգին, դա կարևոր է, հիշողություն է, բայց ես չեմ տեսնում, որ այսօր որևէ մեկը մտածի հիշողության մասին, Երևանի պատմության մասին, այսինքն՝ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր բացառապես մտածում են փողի, շահույթի մասին, ու ես չեմ զարմանա, որ դա որոշեն ու անեն։ Իհարկե, իրենք դա կարող են շատ հանգիստ օտարել, եթե մեծամասնություն ունենան, այդ թվում նաև բազմաբնակարանային շենքեր կարող են սարքել»։