Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:59 04-04-2023

«Շատ ագրեսիվ եք, պարոն Հովհաննիսյան»․ Թագուհի Թովմասյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Խայտառակություն է, որ ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի առաջադրման քննարկմանն ընդդիմությունից ներկա է միայն հանձնաժողովի նախագահողը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է ՄԻՊ թեկնածուների հարցը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ո՞ւր է ընդդիմությունը, որն առաջադրել է Էդգար Ղազարյանին՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Եթե նման վիճակ է, ես թեկնածուի փոխարեն պարզապես շատ արագ կհեռանայի այս սենյակից»,- նշեց Հովհաննիսյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» 70 հոգանոց խմբակցության կեսը ներկա է, չի նշանակում՝ լավ է։

«Նախ մեր խմբակցությունը 70 հոգանոց չէ, այլ 71, և այստեղ էլ կեսը չէ, դուք իմ խոսքի ընթացքում այլևս ոչ մի մեկնաբանություն չանեք, չընդհատեք։ Այս պահին Ազգային ժողովի պատգամավորի աշխատանքն այստեղ է։ Ընդդիմության թեկնածուին ենք լսում, այս պահին բացի ձեզանից ընդդիմության ուրիշ ներկայացուցիչ չկա։ Սա ի՞նչ վերաբերմունք է քաղաքացուն և մարդու իրավունքներին։ Սա խայտառակություն է և ծաղրանք»,- արձագանքեց Հովհաննիսյանը։

Թովմասյանը նշեց, որ անհարգելի բացակայողները կստանան անհարգելի բացակայություններ, հարգելիները՝ հարգելի, մնացածը պետք չէ քննարկել։

«Շատ ագրեսիվ եք, պարոն Հովհաննիսյան։ Դուք չեք որոշողը՝ ընդդիմությունը որտեղ և ինչպես աշխատի, յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով»,- պատասխանեց Թովմասյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան