Ուղիղ եթեր
Ավելին 3 տարի առաջ - 09:37 04-04-2023

Նոր աշխարհի յոթ հրաշալիքները

«Հին աշխարհի յոթ հրաշալիքների» ցուցակը կազմվել է ավելի քան 2000 տարի առաջ, հելլենական ճանապարհորդների կողմից, որոնք հիացել են աշխարհի ամենաանհավանական շինություններով:

Այդ հրաշալիքներից այսօր պահպանվել են միայն եգիպտական բուրգերը։ 2001-ին ծնունդով շվեյցարացի կանադաբնակ կինոռեժիսոր Բեռնարդ Վեբերը բացեց «Նոր աշխարհի 7 հրաշալիքներ» հիմնադրամը՝ ընտրելու ժամանակակից աշխարհի նոր յոթ հրաշալիքները։

Նա խնդրեց հասարակությանը, որ հաղորդագրությունների միջոցով քվեարկեն: Ամիսներ տևած քննարկումներից, բանավեճերից և ցուցակներից հետո, ահա այն տպավորիչ շինությունները, որոնք համարվեցին նոր աշխարհի 7 հրաշալիքներ:

1․ Կոլիզեում, Հռոմ, Իտալիա
Կոլիզեումը մեծ օվալաձև ամֆիթատրոն է՝ կառուցված Հռոմի կենտրոնում։ Այստեղ գլադիատորները ժամանակին պայքարել են իրենց կյանքի համար: Կոլիզեումը երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է։ Շինարարական աշխատանքները տևել են ութ տարի՝ մ.թ. 72-ից մինչև մ.թ. 80-ը: Հսկայական կառույցը տեղավորում էր 80000 հանդիսատես: Այստեղ տեղի են ունեցել դրամատիկ և երբեմն սարսափելի իրադարձություններ՝ գլադիատորական խաղեր, դասական պիեսների ներկայացումներ, կենդանիների որս և մահապատիժներ։ Ամֆիթատրոնը դարերի ընթացքում մասամբ վնասվել է երկրաշարժերից, բայց այն կարելի է համարել հռոմեական պատմության խորհրդանիշը։ Այստեղ ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ։



2․ Չինական մեծ պատ
Չինական մեծ պատը Չինաստանի պատմական հյուսիսային սահմանի երկայնքով ձգվող հսկայական պատնեշ է: Երկար տարիների ընթացքում նախ կառուցվել է փոքր պարիսպների շարք՝ որպես պաշտպանական պատնեշ քոչվորների արշավանքների դեմ, իսկ մ.թ.ա. 220-ին Չինաստանի առաջին կայսր Ցին Շի Հուանգը կազմակերպեցլ է այդ պարիսպների միավորումը՝ վերածելով մեկ հսկա պատնեշի։ Այսօր պատը ճանաչվել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որի երկարությունը կազմում է 13171 մղոն։



3․ Թաջ Մահալ, Հնդկաստան
Հայտնի Թաջ Մահալը (պարսկերեն՝ Պալատների թագ) ապշեցուցիչ սպիտակ մարմարե դամբարան է Ագրա քաղաքի Յամունա գետի ափին։ Դամբարանը կառուցել է մոնղոլների կայսր Շահ Ջահանը իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել է 1631-ին՝ ծննդաբերության ժամանակ։ Կենտրոնում գտնվող մարմարե դամբարանը շրջապատված է 42 ակր հողատարածքով, որը ներառում է այգիներ, մզկիթ, հյուրատուն և լողավազան: Այս ամենի կառուցումը տևել է ավելի քան 22 տարի՝ ներգրավելով 20,000 աշխատող և ծախսվել է 32 միլիոն ռուփի (մոտ 827 միլիոն դոլար): Այսօր Թաջ Մահալը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և համարվում է նորագույն աշխարհի հրաշալիքներից մեկը։



4․ Հիսուս Քրիստոսի արձանը, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հիսուսի արձանը գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին։ Արձանը համարվում է Բրազիլիայի խորհրդանիշը։ Բարձրությունը 38 մ է (ներառյալ պատվանդանը՝ 8 մ), ձեռքերի բացվածքը՝ 28 մ, ծանրությունը՝ 1145 տոննա։ Արվեստի այս հսկայական գործը նախագծել է լեհ-ֆրանսիացի քանդակագործ Պոլ Լանդովսկին, իսկ ավարտին է հասցրել բրազիլացի ինժեներ Հեյտոր դա Սիլվա Կոստանին և ֆրանսիացի ինժեներ Ալբերտ Կակոն 1931-ին։ Արձանը աշխարհի ամենամեծ Art Deco ոճի քանդակն է։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ աշխարհը խորը հուսահատության մեջ էր, արձանը դարձավ հույսի խորհրդանիշ, ուստի զարմանալի չէ, որ այն հայտնվել է 7 հրաշալիքների ցանկում:



5․ Մաչու Պիկչու, Պերու
Մաչու Պիկչուն համարվում է 15-րդ դարի կորած գանձ։ Այս հազվագյուտ միջնաբերդը հայտնաբերվել է Անդերի լեռներում՝ Պերուի Սրբազան հովտի գագաթին: Զարմանալիորեն, սա այն սակավաթիվ նախակոլումբիական շրջանի ավերակներից մեկն է, որը հայտնաբերվել է գրեթե անձեռնմխելի։ Այստեղ կան նախկին հրապարակների, տաճարների, գյուղատնտեսական տեռասների և տների հետքեր: Հնագետները կարծում են, որ միջնաբերդը կառուցվել է մոտ 1450-ին, որպես ինկաների կայսր Պաչակուտիի կալվածքը։ Ինկաները լքեցին այդ վայրը մեկ դար անց և հազարամյակներ շարունակ միջնաբերդը թաքնված է մնացել, մինչև 1911-ին ամերիկացի պատմաբան Հիրամ Բինգհեմի կողմից հայտնվեց ուշադրության կենտրոնում:



6․ Չիչեն Իցա, Մեքսիկա
Մեքսիկայի Յուկատան նահանգում գտնվում է Չիչեն Իցան՝ մայաների պատմական քաղաքը, ենթադրաբար կառուցվել է 9-12-րդ դարերում: Քաղաքը հիմնադրել է նախակոլումբիական Իցա Մայա ցեղը։ Քաղաքում ներառված են մի շարք հուշարձաններ և տաճարներ։ Ամենահռչակավորը Էլ Կաստիլոն է, որը հայտնի է նաև որպես Կուկուլկանի տաճար: Սա քաղաքի կենտրոնում գտնվող հսկայական աստիճանավոր բուրգ է, որը կառուցվել է որպես Կուկուլկան աստծու կրոնական տաճար: Ընդհանուր առմամբ, ամբողջ տաճարում կա 365 աստիճան, ինչպես տարվա 365 օրերը: Ավելի տպավորիչ է, երբ գարնանային և ամառային գիշերահավասարների ժամանակ կեսօրվա արևը եռանկյուն ստվեր է գցում բուրգի հյուսիսային սանդուղքի վրա, որը հիշեցնում է մակերեսի երկայնքով սահող փետրավոր օձ։ Այդ օձը շարժվում դեպի քարե օձի գլուխը։



7․ Պետրա, Հորդանան
Պետրան՝ Հորդանանի հարավում գտնվող հնագույն քաղաք է, թվագրվում է դեռևս մ.թ.ա. 312-ին: Քաղաքը կառուցող նաբաթեացիները ապառաժներից կառուցել են տներ, տաճարներ։ Պետրան լավագույնս համադրվել է ավազուտներին, որ հրաշալի նյութ են ծառայել շինարարության համար։ Նաբաթեացիները Պետրան դարձրել են հաջողակ առևտրի կենտրոն՝ վաստակելով հսկայական հարստություն և նախքան ծովային ճանապարհով առևտրի հայտնաբերումը բնակչությունն օրեցօր աճում էր: Արևմտյան աշխարհին դարեր շարունակ անհայտ այս քաղաքը բացահայտվել է 1812-ին շվեյցարացի հետախույզ Յոհան Լյուդվիգ Բուրքհարդտի կողմից։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան