Ավելին 5 տարի առաջ - 20:48 08-05-2021

Արևելյան Ֆրանսիայում ձնահյուսքի զոհ է դարձել յոթ մարդ

Ֆրանսիայի արևելքում՝ Սավոյի վարչությունում, մայիսի 8-ին երկու ձնահյուսքերի պատճառով յոթ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները Twitter-ում:

Առաջին ձնահյուսքը տեղի է ունեցել Վալուարի մոտակայքում շաբաթ առավոտյան: Ձյան զանգվածը ծածկել է 42-76 տարեկան զբոսաշրջիկների երկու խմբեր: Չորս մարդ զոհվել է: Միայն մեկ զբոսաշրջիկ է կարողացել ողջ մնալ, որին փրկարարները արագ գտել են:

Երկրորդ ձնահյուսքը գրանցվել է ավելի ուշ՝ Վանոիզ լեռնաշղթայի տարածքում, որտեղ ևս երեք մարդ է զոհվել։

Տեղական իշխանությունները նախօրեին նախազգուշացրել են բնակիչներին և զբոսաշրջիկներին Սավոյում գալիք հանգստյան օրերին ձնահյուսքերի մեծ վտանգի մասին:

Մայիսի 3-ին հայտնի էր դարձել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վերին Ալպերում ձնահյուսքի հետևանքով երեք դահուկորդների մահվան մասին: Զոհվածների մարմինները հայտնաբերվել են փրկարարական աշխատանքների ընթացքում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան