Մշակույթ 3 տարի առաջ - 20:47 03-04-2023

Թումանյան թարգմանիչը. «…ամեն բան չեմ թարգմանիլ»

Հովհաննես Թումանյանի ստեղծագործական աշխատանքից անմասն չի եղել նաև թարգմանչական աշխատանքը։ Նրա առաջին թարգմանությունները եղել են ռուսերենից և յուրաքանչյուր թարգմանած գործի մեջ նա ներդրել է իր ողջ տաղանդն ու եռանդը։ 1889-ին նա թարգմանել է Միխայիլ Լերմոնտովի «Իղձ» բանաստեղծությունը։ Դրան հաջորդել են մի քանի թարգմանություններ Ալեքսանդր Պուշկինից և այլ ռուս հեղինակներից։ Բոլոր այն գրողներին, որոնց գործերը նա թարգմանել է, համարել է իրեն հարազատ և հոգեկից։

1913թ․ հրատարակչական ընկերությունը Թումանյանին առաջարկում է թարգմանել Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուն։ Բանաստեղծը մերժում է։ Նա համաձայնվում է թարգմանելու իր ընտրությամբ և իր ճաշակով մի քանի հեքիաթ միայն։ Այդ առիթով նա գրում է․

«Ես ամբողջը չեմ թարգմանիլ։ Կթարգմանեմ միայն էն հեքիաթները, որ ես հավանում եմ և կամ կարևոր եմ համարում։

․․․Եթե փողի տեսակետից նայեինք, ինձ համար ձեռնտու կլիներ ամբողջը թարգմանել․ բայց ես առաջինը ցավում եմ, որ թարգմանությունով եմ զբաղվելու, երկրորդն էլ փողով ամեն բան չեմ թարգմանիլ, ինչ-որ ուզենան կամ առաջարկեն ինձ»։

Թարգմանական գործին նույն կերպ էր մոտենում նաև Վահան Տերյանը․ «․․․Սխալ եք, եթե կարծում եք, որ․․․ պոետները թարգմանիչ մեքենաներ են, որ կթարգմանեն՝ ինչ որ տանք․․․ Պոետը մեքենա չէ»։

Թումանյանը Գրիմ եղբայրներից թարգմանեց 9 հեքիաթ՝ «Լուսերեսն ու Վարդերեսը», «Սագարած աղջիկը», «Զարմանալի աշուղը», «Գորտը», «Անտառի տնակը», «Հենզելն ու Գրետելը», «Կարմրիկը», «Մոխրոտը» և «Ճերմակ օձը»։ Ի դեպ, այս հեքիաթներից մի քանիսի բովանդակության մեջ նա որոշակի փոփոխություններ է արել։

Թումանյանի վերջին թարգմանությունը Ալեքսանդր Բլոկի «Ծովի երգը» բանաստեղծությունն է (1921թ․)։

Ծովի երգը

Ծովն ինձ նըշանի մատանի բերեց,
Ծովն իմ արևառ երեսն համբուրեց։

Հարսնևորվեց խռովքը ծովի,
Անհարսնացու խորքը ծովի։

Կյանքն անհատ է նըրա հետ,
Մահը անհայտ՝ նըրա հետ,
Պաղ ու ազատ նա հավետ։

Ու ճեմում ենք բացերն անցած,—
Կապույտ ջրե՜ր, վարդ լուսաբաց...

Շընչի՛ր, աղի ու կատաղի դու քամի,
Հերքը խըռիվ, երգը ցըրիվ տուր, քամի՛,
Իրար խառնի՛ր, քըշի՚ր նավ ու ջուր, քամի՛։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից