Ներքին 3 տարի առաջ - 20:53 02-04-2023

ԱԺ նախագահը թքել է կանադահայ հայտնի գործչի վրա․ փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացնում և պահանջում է

Այսօր՝ ապրիլի 2-ին՝ ապրիլյան պատերազմի 7-րդ տարելիցի և զոհերի հիշատակի օրը, Երևանի կենտրոնում տեղի է ունեցել մի միջադեպ, որը հանրությանը տարակարծիք քննարկումների առիթ է տվել։

ՀՅԴ բյուրոյի անդամ, կանադահայ Կարեն Մկրտչյանը Կասկադում ցանկացել է ընթրել ընտանիքի հետ, և տեսնելով շքախմբով անցնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, բղավել է ՝ դավաճան։

«Պաշտպանյալս Կասկադի մոտակայքում տեսել էր Ալեն Սիմոնյանի շքախումբը, մոտենալով բացականչել էր՝ դավաճան՝ հաշվի առնելով իր խոսքն ու տեսակետը արտահայտելու իրավունքը, որից հետո, որքանով պարզ է դառնում ականատեսների պատմածից, Ալեն Սիմոնյանը ցուցումներ է տվել իր թիկնապահներին, որ մոտենան։

Բռնի ուժով տապալել են գետնին տղամարդուն, այնուհետև բարձրացրել են, և ձեռքերը բռնած վիճակում, Ալեն Սիմոնյանը մոտեցել է, թքել, հայհոյել։ Այս ամենից հետո կանչ են տվել նաև ոստիկանությանը, ոստիկանները եկել, բերման են ենթարկել Կարեն Մկտրչյանին՝ անհասկանալի պատճառներով, այն դեպքում, երբ նա տուժող է։ Իր նկատմամբ արվածը խուլիգանության դասական դրսևորում է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանի շահերի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Փաստաբանը նշում է, որ իրավական համակարգը ոչ թե օրենքին, այլ գործող իշխանությանն է ծառայում։ «Աբսուրդայինն այն է, որ գոնե ոստիկանություն չտանեին այդ մարդուն։ Վրդովված էր, հուզված էր շատ։ Կարեն Մկրտչյանն այստեղ բազմիցս ակտիվ աշխատանքներ է կատարել՝ Սփյուռք-Հայաստան կապի մասով։ Փորձում է ինչ-որ կերպ օգնել հայրենիքին։ Երբ ես փորձեցի առանձնազրույց ունենալ, սկզբում ոստիկանները երկմտանքի մեջ էին՝ հնարավորություն տալ, թե չտալ։ Բացատրեցի, որ իրավունք չունեն։ Սկզբում՝ հեսա դուրս է գալու, բայց բացատրեցի, որ գուցե հաղորդում տա։ Այդքան մտահոգված էին։

Չնայած արդեն հաղորդում տալու իմաստ էլ չկա․ մեկ է, ողջ լրատվական դաշտում հրապարակումները կան, և իրավապահ մարմինները պարտավոր են սրա հիման վրա քրեական գործ հարուցել, ինչպես նաև ԱԺ Էթիկայի հանձնաժողովը այս հարցը պետք է քննի, որովհետև բարձրաստիճան պաշտոնյան, ԱԺ խոսնակն իրեն էսպիսի ոչ պաշտոնյային, ոչ հային, ոչ տղամարդուն վայել քայլ է թույլ տվել։ Անօգնական վիճակում, ձեռքերը բռնած մարդու վրա թքելը ոչ բարոյական, ոչ էլ իրավական դաշտում չի ընկալվում։

Սա նաև խտրականություն է․ երբ իշխանական պատգամավորները բացահայտ ծեծում են ընդդիմադիրներին, այդ ժամանակ քրեական գործ չկա, իսկ երբ ընդդիմադիր պատգամավորը պաշտպանվում է, քրեական գործ է հարուցվում»,- ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը և հավելեց․ «Երկակի ստանդարտներ, սանձարձակություն․ ուրիշ ինչպե՞ս բնորոշել այս ամենը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին