Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:35 19-04-2022

Թքել եմ բոլորիդ վրա՝ կապիտուլյանտ լինի, թուրք, ռուս, թե ամերիկացի․ Լևոն Ջավախյան

Լույս է տեսել Լեւոն Ջավախյանի նոր՝ «Ետ արի» ժողովածուն: «Երիքովի անկումը» վերնագրով առաջին պատմվածքում հեղինակն անդրադարձել է «թավշյա» հեղափոխությանը, որով ոգեւորված էր 2018 թ․, իսկ այժմ խորը հիասթափություն է ապրում: «Նիկոլն ասում էր՝ ատելության էջն այլեւս փակված է: Ավաղ… ատելության էջը չէր փակվել, ընդամենը էջերն էին թերթվում: Էջերից մեկում էլ իմ մեդալն էր»,- գրում է Ջավախյանը:

Գիրքն ավարտվում է «Ասեղի ծայրին» փոքրիկ գրվածքով. «Երկիրս օր առ օր, թուփ առ թուփ ծախում են: Թքել եմ բոլորիդ վրա՝ կապիտուլյանտ լինի, թուրք, ռուս, թե ամերիկացի…Ասեղի ծայրին էլ իմ երկիրը կլինի՝ Հայաստանը: Գերխիտ տիեզերքն անգամ կտեղավորվի ասեղի ծայրին:

Գիտցեք, մի օր այն կպայթի: Եվ վայն եկել, տարել է հային հալածողին…»:

Այս տողերը Լեւոն Ջավախյանը գրել է տառացիորեն վերջերս՝ մարտի 26-ին:


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս