Մամուլ 3 տարի առաջ - 08:52 01-04-2023

ՔՊ-ական պատգամավորները՝ անձեռնմխելի. ինչու նրանք այդպես էլ չպատժվեցին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:
Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ: Բնականաբար, այս ամենն առանց հրահանգի չի եղել. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրահանգել այս ամենն առանց հետեւանք չթողնել եւ ընթացք տալ, իսկ ոստիկանությանն էլ դիմելու կոչ է արել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նկատենք, որ նախկինում, երբ իշխանական պատգամավորներն էին հարվածում ընդդիմադիրներին ու դառնում միջադեպի պատճառ, այդ քրեական գործերն արագ կարճվում էին:

Խոսենք փաստերով. 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել իշխանական խմբակցության պատգամավորների եւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Վիճաբանության մասնակիցներն էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը, սակայն այս ամենի արդյունքում իրավապահների տեսադաշտում էր հայտնվել ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը: Մեկ այլ դրվագ. տեսանյութերը կան, որտեղ երեւում է, թե ինչպես է 2021 թվականի օգոստոսի 5-ին Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ հայհոյանքներ հնչեցնում, ապա ոտքով հարվածում։

Այն բանից հետո, երբ Ալեքսանյանը հարվածեց Հակոբյանին, նրան միացան նաեւ իշխանական մյուս պատգամավորները, ինչից հետո կրկին ծեծկռտուք սկսվեց, որի հետեւանքով վնասվածքներ էին ստացել նաեւ Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Նազարյանը: Ամենաթարմ օրինակը. մարտի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սիսակ Գաբրիելյանի ու Թադեւոս Ավետիսյանի միջեւ, եւ այս անգամ իշխանական պատգամավորն էր առաջինը վեր կացել, սակայն բանը ծեծկռտուքի չէր հասել:
Ստացվում է՝ պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան