Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:30 29-07-2025

Պարզվում է՝ Պապոյանը սովորական նախարար չէ․ նա  նաև անձեռնմխելի հրաշագործ է

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծես այլևս պաշտոնյա չէ, այլ՝ սրբադասված սուրբ։
Սուրբ Գևորգ Պապոյան։

Ոչ թե արդյունաբերություն է զարգացնում, այլ՝ հրաշքներ է գործում։
Արդյունաբերական արտադրանքը կրճատվել է 20%-ով։
Արտահանումը՝ 52%-ով։
Ներմուծումը՝ 48%-ով։

Եվ նա դեռ իր սրբավայրը՝ նախարարական կաբինետը, չի լքում։
Ինչպե՞ս է հնարավոր։
Ինչպե՞ս է մարդը, որի պաշտոնական պարտականությունն է տնտեսությունը զարգացնել, նստում փլուզման կաբինետի ներսում ու շարունակում ժպտալ։
Որովհետեւ նա Սուրբ է, ոչ թե պատասխանատու նախարար։

Պարզվում է՝ Պապոյանը սովորական նախարար չէ։
Նա նաև անձեռնմխելի հրաշագործ է։

Գործարանները փակվո՞ւմ են՝ նա հայտարարում է՝ «տնտեսությունը դիվերսիֆիկացվում է»։
Արտահանումը գահավիժո՞ւմ է՝ ասում է՝ «նոր շուկաներ ենք փնտրում»։
Արտադրողները սնանկանո՞ւմ են՝ նա խոսում է «խորը կառուցվածքային բարեփոխումների» մասին։

Սուրբ Գևորգը կարող է կանգնել տնտեսական փլատակների վրա ու հայտարարել, որ երկիրը վերելքի մեջ է։
Բայց այս ամենի հետևում կա միայն մեկ ճշմարտություն՝ Պապոյանը չի անում իր գործը, որովհետև չունի դրա կարողությունը։ Իսկ երբ չունես կարողություն, բայց կառչում ես աթոռից՝ դա արդեն անամոթություն է, ոչ թե քաղաքականություն։

Ինչու չի լքում իր կաբինետը՞
Որովհետեւ նա գիտի՝ դուրս գալուց հետո
Պետք է բացատրի՝ ո՞ւր են արդյունաբերողները։
Պետք է պատասխանի՝ ինչո՞ւ է արտահանումը կրճատվել կեսից ավելին։
Պետք է պատասխան տա՝ ո՞ւր են ներդրումները, որոնցով տարիներ շարունակ հպարտանում էր։
Եվ նա այդ պատասխանը չունի։
Ու դրա փոխարեն մնում է կաբինետում՝ ասես այդ կաբինետը իր սեփական տունն է, ոչ թե պետության վճարովի և ժամանակավոր հարթակ։

Ժողովրդի ձայնը պետք է հնչի հստակ
«Սուրբ Պապոյան, եթե արդյունաբերությունը մեռնում է քո օրոք, իսկ դու դեռ խոսում ես, ապա դու այլևս սուրբ չես՝ այլ ավերիչ լռության գործիք։ Հեռացի՛ր։ Որովհետեւ այս տնտեսությունը քո փորձադաշտը չէ,
այլ՝ ժողովրդի վերջին հույսը»»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան