Ներքին 3 տարի առաջ - 18:35 30-03-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսին (նստավայրը` Մոսկվա)։

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-դոմինիկյան հարաբերությունների ձևավորման և ամրապնդման:

Հանդիպմանը նորանշանակ դեսպանը Նորին Սրբությանը ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը։ Դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը Հայոց Հայրապետին հավաստիացրեց, որ ջանքեր կներդնի Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել զարգացման և երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների զորացման ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ դեսպանի հեռանկարային ծրագրերին՝ վստահություն հայտնելով, որ դրանք կնպաստեն երկու երկրների սերտ գործակցությանը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա բարդ իրավիճակին, հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչված հարցեր։ Նորին Սրբությունը մասնավորաբար կարևորեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության կանխարգելման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային հանրության հետևողական քայլերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին