Ներքին 3 տարի առաջ - 18:16 30-03-2023

Հ1-ը ազգային անվտանգությանն սպառնացող թեզեր է շրջանառում

«Ես փորձեմ Փաշինյանի ասածը մեկնաբանել։ Փաշինյանն ասում էր, որ կա հինգերորդ շարասյուն, ինչը բավականին լուրջ հայտարարություն էր, ու բոլորը հարցնում էին, թե որն է այդ հինգերորդ շարասյունը։ Այդ հասկացությունն ընդհանրապես գեներալ Ֆրանկոն ներմուծեց հանրային կյանք․ դա հարձակման ժամանակ այն շարասյունն էր, որն իրեն օժանդակելու էր քաղաքի գրավման համար։ Հիմա այդպիսի թեզեր շրջանառում է նաև Իլհամ Ալիևը, իսկ Բայրամովը երեկ Իսրայելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նույն թեզը շրջանառեց, որ իրենք աննահանջ են լինելու Արցախի վերաինտեգրման հարցում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված թեզերին։

Պողոսյանի խոսքով՝ նմանատիպ թեզեր շրջանառելն այնքան էլ լավ չէ, ու եթե Փաշինյանն ազնիվ լիներ, կտար այն մարդկանց անունները, որոնք հինգերորդ շարասյունն են ու հանդիսանում են այն նարատիվը, որը կլինի քննարկման աղբյուր, որոնք բացում են Օվերտոնի պատուհանը ու հանրության ականջին կաթիլ առ կաթիլ հնչեցնում են այն թեզը, որ դա նորմալ է։

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ դա իրականում ազգային անվտանգությանն սպառնացող երևույթ է, այդ թեզի քննարկումը, հատկապես Հանրային հեռուստաընկերության եթերում, ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք է և թշնամական փափուկ ուժի կիրառում ՀՀ քաղաքացիների վրա։ Թուրքիան ավելի լավ փափուկ ուժի ռեսուրս չէր կարող գտնել, քան ՀՀ ներմուծելը լրագրողների ու փորձագետների, որոնք իրենց նարատիվները կտարածեն ՀՀ-ում։ Իննսունականներին Արցախը գտնվում էր է՛լ ավելի սարսափելի վիճակում, բայց իրավիճակն այնպես չէր, ինչպես այժմ, որովհետև նման թեզեր չէին շրջանառվում»։

Հիշեցնենք, որ երեկ լրագրող Թաթուլ Հակոբյանի` Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցը բուռն քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ Հակոբյանը մի շարք վիճելի հայտարարություններ է արել, որոնք հանրության որոշ հատվածի զայրույթն են շարժել: Հակոբյանը մասնավորապես նշել է, որ կարող է քննարկվել 120 հազար արցախցիներին` Հայաստան տեղափոխելու հարցը, եթե զգանք, որ նրանց ոչնչացման վտանգը ռեալ է:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան