Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:20 29-03-2023

Եթե ​​նույնիսկ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, կրկին արևմուտքից անկախ քաղաքականություն կվարի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում. ռուսաստանցի փորձագետ

Եթե ​​նույնիսկ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, ապա կրկին արևմուտքից անկախ քաղաքականություն կվարի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Այս մասին ռուսական РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ազգային տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետազոտական ​​համալսարանի տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի ավագ դասախոս Էլմիրա Իմամկուլիևան։

Վերջինս շեշտել է, որ Թուրքիայի ախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն գործիչներից չէ, ովքեր իրենց բոլոր ձվերը դնում են մեկ զամբյուղի մեջ։ «Թույլ տվեք նույնիսկ այս միտքը արտահայտել, եթե Անկարան ԵՄ անդամ լիներ, ապա միևնույնն է, անկախ քաղաքականություն կվարեր, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է նա։

Իմամկուլիևայի համոզմամբ՝ Թուրքիային չի կարելի անտեսել, նա չափազանց մեծ խաղացող է։ Նա հիշեցրել է, որ Եվրոպայում բնակչության թվաքանակով` գրեթե 85 միլիոն մարդ, Թուրքիան համեմատելի է միայն Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, իսկ տարածաշրջանի մյուս բոլոր երկրներն անգամ մոտ չեն այդ թվին։

Փորձագետը միևնույն ժամանել հավելել է, որ Թուրքիան բնականաբար այս պայմաններում պետք է մանևրի, իսկ այդ երկրի նախագահ Էրդողանը դա անում է հիանալի։ «Նա գիտի, թե ինչպես պահել իր գիծը, վարել իր քաղաքական ու տնտեսական կուրսը։ Դա չի կարող չտպավորել երկրի քաղաքացիներին, ովքեր նրա մեջ տեսնում են այսպիսով հզոր աշխարհաքաղաքական առաջնորդի, որը կարող է լուծել տնտեսական բարդ խնդիրները»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է