Ներքին 3 տարի առաջ - 09:33 29-03-2023

Ովքեր կարժանանան ՔՊ-ի քվեին և կգործուղվեն Վճռաբեկ

Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Եվ այսպես,

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները.

1.Արմեն Դանիելյան
2.Ելիզավետա Դանիելյան
3.Արսեն Նիկողոսյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները.

1.Կարեն Աղաջանյան
2.Լիզա Գրիգորյան
3.Կարեն Թումանյան

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները.

1.Վահագն Թորոսյան
2.Լիլիթ Խաչատրյան
3.Անի Մխիթարյան։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ: Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից։

Այսինքն՝ երեքական թեկնածուներից ամեն տեղի համար ընտրվելու է մեկը, մյուս երկուսը ձևական թեկնածու են, ֆոն են ապահովում ընտրվողի համար։ Եվ այսպես,

Քաղաքացիական պալատի թափուր տեղի համար, բնականաբար, իշխող քաղաքական մեծամասնության վստահության քվեին կարժանանա ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը՝ համալրելով ԲԴԽ այն դատավոր անդամների թիվը, որոնք այդ պաշտոնում իրենց առաջընթաց են ապահովել։ Այդ մասին մենք ավելի վաղ հայտնել էինք՝ նշելով, որ Մխիթարյանը այնուհետև կդառնա պալատի նախագահը։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի դատարան կգործուղվի Լիզա Գրիգորյանը, իսկ Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների դատարան կգնա Ելիզավետա Դանիելյանը։

Այսպես, ՔՊ-ն հաշտ-համերաշխ, առանց «հատուկ հրահանգի» միաձայն կքվեարկի այս թեկնածուների օգտին՝ հանուն վաղվա «անկախ» որոշումների։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը