Արտաքին 3 տարի առաջ - 22:00 28-03-2023

Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու կոչերը ցինիկ ծուղակ են. Բլինքենը կոչ է անում զգուշանալ նման նախաձեռնություններից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու կոչերը ցինիկ ծուղակ են։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Բլինքենն ընդգծել է, որ նման կոչերը պարզապես կսառեցնեն հակամարտությունը։ Նրա խոսքով` այդ նախաձեռնությունները խաղաղության կոչ կթվան, սակայն իրականում կսառեցնեն հակամարտությունը և Ռուսաստանին վերականգնվելու ժամանակ։

Օրեր առաջ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Չինաստան կատարելիք պետական ​​այցի ընթացքում այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորությունը։ Նա նշել էր, որ ցանկանում է առաջին ձեռքից իմանալ Պեկինի դիրքորոշումը` Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ծրագրի վերաբերյալ։

Սանչեսը հավելել էր, որ ի վերջո հենց ուկրաինացիները պետք է պայմաններ ստեղծեն խաղաղության գործընթացի մեկնարկի համար։

Հիշեցնենք, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ 12 կետանոց խաղաղ կարգավորման առաջարկ էր հրապարակել, որը ստացել էր Ռուսաստանի աջակցությունը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում