Ներքին 3 տարի առաջ - 22:34 27-03-2023

Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել է իր ցավակցությունը ամերիկահայ հայտնի գրող, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ․

««Ազգ» շաբաթաթերթի միջոցով խորագույն ցավակցությունս եմ հայտնում սփյուռքահայ հանրաճանաչ եւ հեղինակավոր մտավորական, գրող, մանկավարժ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի մահվան տխուր առիթով։

Նա մեկն էր մեր ժամանակի ազգային գործիչներից, ով իր ողջ կյանքը նվիրել էր սփյուռքահայության հոգեւոր, մշակութային, ազգային կրթության գործին։ Ամբողջ կյանքում կուսակցական գործիչ լինելով հանդերձ, նա՝ իր պես լայնախոհ անհատականությունների հանգույն, երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով։

Վերջին անգամ ես պարոն Ազատյանին հանդիպել եմ անցյալ տարվա սեպտեբերին, իմ այգու փայտաշեն զրուցարանում։ Ավելի քան երեք ժամ տեւած զրույցը վերածվեց հուշերի երեկոյի։ Տեւականորեն գործակցած լինելով սփյուռքահայ մեծագույն անհատականություններ Վահան Թեքեյանի, Գերսամ Ահարոնյանի եւ Ալեք Մանուկյանի հետ, պարոն Ազատյանը բազմաթիվ հուշեր պատմեց նրանց մասին, ինչի համար ես խորապես երախտապարտ եմ նրան։ Ես չեմ անդրադառնում պարոն Ազատյանի բազմակողմանի գործունեության մնացյալ բնագավառներին, որոնք հայտնի են գրագետ հասարակության գրեթե բոլոր շերտերին։

Կրկին խորագույն ցավակցություններս եմ հայտնում Երվանդ Ազատյանի հարազատներին, սաներին, ընկերներին, բարեկամներին եւ, ընդհանրապես, մեր ողջ ժողովրդին։ Ցավում եմ, որ նա մեզնից հեռացավ Արցախին եւ Հայաստանին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում»։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր