Ներքին 3 տարի առաջ - 20:00 27-03-2023

Նախորդ ընտրություններից 2000-ով պակաս ընտրողների պարագայում ՔՊ-ի օգտին 2000-ով ավելի ձայները հարցեր են առաջացնում

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընտրողներին՝ մեզ տրված վստահության քվեի համար։ Հավաստիացնում եմ, որ մենք մեր ունեցածի մեջ կայուն և իրոք հաղթանակած դիրքերում ենք զգում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց մարտի 26-ին Շիրակի մարզի Անի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում ներկայացված «Այգ-համայնք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Գևորգյանը։

«Այստեղ կան ինչ-որ բաներ՝ անհայտ իրավիճակում, որոնց մասին չեմ ուզում ժամանակից առաջ գնահատական տալ։ Բայց 2000 մասնակցի ավելանալը բավականին մտահոգող հարց է»,- ասաց նա։

Գևորգյանի խոսքով՝ այս տարի նախորդ ընտրություններից 2000-ով ավելի մարդ է մասնակցել։ Այս հանգամանքն ու ընտություններում ՔՊ-ի՝ 2000-ով ավելի ձայն ունենալու փաստն, իր խոսքով, որոշ հարցերի տեղիք են տալիս։

«Սա ունի վերլուծությունների ու ճշտումների կարիք, որին մենք հետամուտ ենք լինելու՝ հասկանալու համար, թե ինչն է խնդիրն ու պատճառը»,- ասաց նա։

Գևորգյանի խոսքով՝ ընտրությունների ընթացքում իրենք բավականին մեծ ճնշումներ են արձանագրել։

«Մարդիկ, բնական է, խուսափողական իրավիճակում էին, մենք ևս չէինք ուզում շատ մարդկանց տեսանելի դարձնել, որովհետև դա բխում էր մարդկանց հանդեպ ունեցած հարգանքից ու կամեցողությունից, որ հանկարծ իրենք չսխալվեն ու չհայտնվեն բարդ իրավիճակներում։ Բայց այն, որ մեր ունեցած թիմն ու հնարավորությունները տեղում են, հավաստում է այն փաստը, որ մենք լիարժեքորեն պահպանել ենք նախորդ ընտրությունների ցուցանիշները։ Կարելի է ասել, որ մենք չենք զիջել մեր տեղն ու դիրքը»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ նախկին ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունեցող 17 հազ․ քաղաքացիներից մոտ 9800-ն է մասնակցել ընտրություններին։ Այս տարի ևս, ըստ նրա, մոտ 9850 քաղաքացի մասնակցել է ընտրություններին՝ ընտրելու իրավունք ունեցող 15 հազ․ քաղաքացիների շրջանում։

«Այս պահին այս ուղղությամբ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։ Մեր գործողությունների մասին կհայտարարենք ուսումնասիրությունների ավարտից հետո»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան