Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:59 27-03-2023

ՔՊ-ին ձայն տալու համար մարդկանց մեղադրում են նրանք, ովքեր 20 տարի պատասխանատու են եղել հասարակության ձևավորման համար․ քաղաքագետ

Սիսիանում և Անիում ՏԻՄ ընտրույթուններում «Քաղաքացիական պայմանագիր» հաղթանակը իրականում խոսում է այն մասին, որ մենք փաստացի փակ շրջապտույտի մեջ ենք և չենք կարողանում ելքեր գտնել։ Մենք ելքերը փորձում ենք գտնել այլ մակարդակներում՝ ՏԻՄ ընտրույթուններում կամ այլ քաղաքական իրադարձություններում, բայց այս տրամաբանության շրջանակներում ելք չի լինելու։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն՝ ընդգծելով, որ մեր ստացած պատկերի մեղավորը մենք ենք, բոլորս։

«Մեր քաղաքական համակարգն է մեղավոր։ Ես չեմ ուզում տեղայնացնել խնդիրը, մարդիկ իրենց նախապատվությունը տալիս են նախ մարդուն, հետո գաղափարին։ Փաստացի, այս պայքարի մեջ այդ մարդիկ հաղթել են, ու այստեղ ամենևին բնակչությունը, ժողովուրդը, ընտրողները չեն, մեղավորը այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն իրադարձությունների հունը փոխելու, բայց չեն կարողանում դա փոխել։ Դրանում մեղավոր են քաղաքական գործիչները, հետևաբար խնդիրները այս մակարդակում չեն լուծվելու։ Այս իրավիճակում ավելի վատ են այն մարդկանց մեղադրանքները, որոնք 20 տարի շարունակ պատասխանատու են եղել այդ հասարակության ձևավորման համար»։

Նա ընդգծեց, որ օրինաչափ է, որ բոլոր կորուստներից ու բոլոր ոլորտներում կառավարման տապալումներից հետո մարդիկ շարունակում են վստահել ՔՊ-ին, ոչ թե ՀՀԿ-ին։

«Այլ տարբերակ չէր էլ կարող լինել, բնականաբար, պատճառները բոլորը գիտեն, եթե ընտրությունը սա է, արդյունքն էլ հենց այդպիսին էր լինելու։ Նույն պատկերը եղել է 2020 թ-ի պատերազմից հետո՝ 2021 թ-ին, բնականաբար, հիմա պատկերն ավելի խտացված է լինելու ու արտահայտվելու է բոլոր տեղերում։ Ընդ որում՝ անգամ եթե ընտրակեղծիքներ չարվեն՝ պատկերն էապես չի փոխվելու, որովհետև այն բովանդակությունը և այն որակը, որ մենք ունենք՝ ամբողջությամբ արտացոլվում է ընտրություններում։

Չի կարող հասարակության, գոնե կրիտիկական զանգվածի բովանդակությունը մնալ նույնը, իսկ արտացոլանքը փոխվի, եթե ուզում եք արտացոլանքը փոխվի՝ պիտի որակը փոխվի»։

Պետրոսյանն ասաց, որ առաջիկայում այս խնդրի լուծման իրենց առաջարկն են ներկայացնելու, որը տեսականորեն միակ տարբերակն է, որ կարող է փոփոխության բերել։

«Սա պոպուլիստական հայտարարույթուն չէ։ Այն, ինչ ասում եմ, ոչ թե էմոցիոնալ, իրականությունից կտրված բան է, այլ տեսականորեն, գիտականորեն, պրակտիկորեն և պատմականորեն միակ տարբերակն է, որից բացի այլ տարբերակ չի լինելու»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան