Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:03 27-03-2023

Մենք ի՞նչ կարող ենք անել․ Գուրգեն Արսենյանը՝ Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը փակելու մասին

Մարտի 25-ին Ադրբեջանցիները հատել էին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, արդյունքում Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է: Առաջխաղացումը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ևս մեկ կոպիտ խախտում է:

Oragir.News-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ ճանապարհի այդ հատվածի պատասխանատվությունը ամբողջովին ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո է։

«Մենք այստեղ ի՞նչ կարող ենք անել։ Քաղաքական առումով հայկական կողմի ինստիտուտները՝ ԱԳՆ, իրենց գործն անելու են։ Այսինքն՝ արձանագրելու են այդ խախտումը, խաղաղապահներն էլ ասելու են՝ գնացեք ձեր դիրքեր։ Մենք ասում ենք՝ իրականացրեք ձեր պատականությունը, եթե չեք կարողանում՝ միջազգայնացնենք ձեր մանդատը»։

Դիտարկմանը, թե ինչու մինչ այս պահն այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել՝ նա պատասխանեց․ «Բնական է, որ ցանկացած իրադարձությունից հետո դրան հետևում է անդրադարձը ու արձագանքը։ Մեկ վայրկյան մի կասկածեք, որ կլինի արձագանք»։

Հարցին, թե արդյոք սա Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, այսպես կոչված՝ բնապահպանների կողմից ավելի քան 100 օր փակ պահելուն հայկական կողմից ոչ բավարար արձագանքի հետևանք է՝ Ասենյանն ասաց, որ հայկական կողմը հնարավոր մասքսիմումը արել է։

«Մենք անում ենք մաքսիմումը։ Ես կարծում եմ, որ 150 տոկոսով անում ենք այն, ինչ կարող ենք, նաև դա է պատճառը, որ Ադրբեջանի տարբեր կառույցներ սկսում են ժամանակ առ ժամանակ գործողություններ անել, որոնք ողջամիտ չեն։ Նույնը վերաբերում է վերջին իրադարձությանը, սա կարող է նաև նրանց համար ինքնասիրության հարց լինել։ Ադրբեջանը փորձում է խոսակցությունները բանակցային շրջանակներից տեղափոխել առավել կոշտ հարթություն։ Սա իմ ենթադրությունն է, որովհետև այլ հիմքեր չկան դա անելու»։

Դիտարկմանը, թե իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ ճանապարհը ռուս խաղաղապահների պատասխանատվություն գոտում է՝ ընդդիմախոսներն հակադարձում են դրան, ասելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ներքո նաև Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, հետևաբար նաև Փաշինյանն է պատասխանատու, որ խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը, որովհետև հենց Փաշինյանն է այդ մանդատը հանձնել ռուսական կողմին՝ Արսենյանն ասաց, որ այդ մեղադրանքը ողջամտության սահմաններից դուրս է։

Հարցին, թե Արցախում ապրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ ՀՀ-ն պատասխանատվություն այլևս չի՞ կրում նրանց անվտանգության համար՝ Արսենյանն ասաց, որ նրանց համար պատասխանատվություն կրում ենք այնքանով, որքանի հնարավորությունն ունենք։

«Մենք ունենք հնարավորությունների սահման, անհնարինը չենք կարող անել, այս պահին ՀՀ-ն իր պարտականությունները կատարում է այն շրջանակում, որ ինքը ստանձնել է։ Մի մոռացեք, որ երբ մենք ստորագում էինք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ ելնում էինք այն իրականությունից, որ սպառվեցին մեր հնարավորությունները։

Դա չե՞ք տեսնում, թե անընդհատ դա պետք է չտեսնելու ու մոռանալու տալ, թե՞ մենք պետք է անընդհատ ասենք, որ կործանարար ու արկածախնդիր քաղաքականությամբ չենք զբաղվելու։ Մենք հաշվի ենք առնում մեր հնարավորությունը և գործելու ենք մեր հնարավորության շրջանակում»։

ՀՀ ԱԳՆ-ից Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու շուրջ արձագանքի բացակայությանը և հնարավոր անելիքների վերաբերյալ հարցին ի պատասխան առաջարկեին գրավոր հարցում ուղարկել։