Ներքին 3 տարի առաջ - 17:58 25-03-2023

Լևոնն անհատույց աշխատել է միջազգային դատարաներում՝ Արցախի շահերը ներկայացնող գործերի վրա․ ում էր հարկավոր նրան վարկաբեկելը

Մի քանի օր շարունակ սոցիալական հարթակներում քննարկվում էր փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալման մասին տեղեկությունը։ Լուրը հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում էր, որ փաստաբանին բերման էին ենթարկել՝ պարեկին իբրև կաշառք առաջարկելու կասկածանքով։ Հեղինակավոր փաստաբանը երկար չմնաց ձերբակալման մեջ, փոխարենը շատերի դիտարկմամբ, այդ տեղեկատվության հանրայնացումը մի կողմից խոցելի է դարձնում հայկական կողմին միջազգային դատարանում, քանի որ Գևորգյանը մեծ ներգրավվածություն ունի դրանում, մյուս կողմից՝ առհասարակ տեղեկությունը շատերին անհավանական թվաց, ու շատերը շտապեցին գնահատել դա «փաստաբանի գլխին սարքելու փորձ»՝ հենց Արցախի շահերը միջազգային դատարանում լավագույնս ներկայացնելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, կարծում է, որ Լևոն Գևորգյանի ձերբակալմամբ միջազգային դատական ատյաններում հայկական կողմին հեղինակազրկելու վերաբերյալ մտահոգություններն անտեղի են։

«Ձերբակալումը որևէ կապ չունի վարույթի հետ, եթե վարույթի հետ կապ ունենար, օրինակ՝ հայկական կողմի որևէ ապացույցի կամ փաստարկի հետ կապ ունենար՝ կարող էր հեղինակազրկել, բայց սա այդ դեպքը չէ, սա անձնական գործ է»։

Անդրադառնալով հնչող տեսակետներին, թե սա անձնական հաշվեհարդար է հենց Արցախի շահերը լավագույնս ներկայացնելու համար՝ նա նշեց, որ Լևոնն անհատույց աշխատել է այդ գործերի վրա։

«Ինչո՞ւ պետք է որևէ մեկը նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնի, չեմ պատկերացնում, թե ում դա կարող է անհրաժեշտ լինել։ Գուցե հարց կա, որից ես տեղյակ չեմ, բայց քիչ հավանական եմ համարում։ Թե որքանով մեղադրանքը կարող է համապատասխանել իրականությանը՝ չգիտեմ, լրատվամիջոցներից եմ տեղեկացել։ Ցավում եմ, որ նման դեպք կա բայց Լևոնը հեղինակավոր իրավաբան է, այս մասին կարծիք հայտնելու համար ավելի շատ փաստեր պետք է իմանանք»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին