Ներքին 3 տարի առաջ - 16:59 25-03-2023

Ինչ մարտահրավերների առաջ կկանգնի տուրիզմի ոլորտը՝ ՀՀ-ի և Թուրքիայի՝ երրորդ երկրների համար սահմանը բացելով

«Ընդհանրապես տուրիզմի համար բաց սահմանները և բոլոր երկրների համար հասանելի լինելը նպաստավոր է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տուրիզմի ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանը՝ խոսելով այն մասին, որ մինչև տուրիստական սեզոնի բացումը ՀՀ-ն ու Թուրքիան բացում են սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար։

Հիշեցնենք՝ երեկ Արարատ Միրզոյանն հայտնել էր, որ մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար։

«Մենք դեպի ծով ելք չունեցող երկիր ենք, մեր ցամաքային սահմանների կեսը փակ են, մենք շրջափակման մեջ ենք, և այս հանգամանքը միշտ մեզ համար եղել է զբոսաշրջության և ոչ միայն զբոսաշրջության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը․ համաշխարհային շուկայի հասանելիության խնդիրը»,- ասաց Ապրեսյանը։

Ըստ Ապրեսյանի՝ այս ապաշրջափակումը ի նպաստ մեր տնտեսությոն է. «Մենք բոլորս գիտենք, որ մեր հիմնական կապի միջոցը աշխարհի հետ եղել է օդային ճանապարհով կապը։ Ապաշրջափակումը, ճանապարհները բացելը, դրան ուղղված ցանկացած քայլ ի նպաստ զարգացման է, ի նպաստ տնտեսության է, ի նպաստ զբոսաշրջության է»։

Ապրեսյանը նշեց, որ մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին։

«Մենք մեր օրենսդրությամբ, մեր գործիքակազմով պետք է այդ սահմանների բացմանը լինենք պատրաստ։ Դա պետք է լինի և՛ զբոսաշրջության, և՛ տնտեսության ոլորտում՝ մաքսային հարկային կարգավորումներով, սահմանայի անցման գործընթացների բոլոր գործիքակազմով, այդ ոլորտում համապատասխան օրենսդրություն ունենալով»,- ասաց Ապրեսյանը։

Ապրեսյանը նշեց նաև, որ այսօր այդ գործընթացները ընթացքի մեջ են։

«Ինչը այսօր, ըստ էության, ընթացքում է։ Տուրիզմի ֆեդերացիայի արդեն տարիներ եղած պնդումները, պահանջը արդեն ընկալում ունի, օրենքի նախագիծ կա։ Այս պահի դրությամբ մենք այդ կարգավորումը դեռ չունենք, բայց դա շատ արագ պետք է արվի, քանի որ գործունեության մի շարք տեսակներ պետք է լինեն ծանուցման ենթակա, պետք է նրանց նկատմամբ որոշակի չափանիշներ պահանջներ սահմանվեն, դրանք պետք է նաև համապատասխան հարկային օրենսդրություն ունենան»,- ասաց Ապրեսյանը։

«Այսինքն, ողջ օրենսդրական գործիքակազմը պետք է անել և այդ ապաշրջափակումից, սահմանները բացելուց հետո թեկուզ մասնակի հետագայում ավելի ընդլայնված մենք լինենք պատրաստ»,- ասաց ոլորտի փորձագետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել