Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:50 22-03-2023

Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են ուղիղ չվերթների վերականգնման և վիզաների ռեժիմի չեղարկման շեմին. ռուս պատգամավոր

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են ուղիղ չվերթների վերականգնման, ինչպես նաև վիզաների ռեժիմի չեղարկման շեմին։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին նա ասել է «Ռուսաստանի և Վրաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով տնտեսական ֆորումի ժամանակ։

Կալաշնիկովը հայտնել է, որ այս հարցով շփումներ է ունեցել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Ես խոսել եմ ամենաբարձր մակարդակի շատ պաշտոնյաների հետ, այդ թվում այն հարցերի վերաբերյալ, որոնք մենք ձեզ հետ շոշափել ենք։ Շատ զգայուն հարցեր են, որոնք մենք ձեզ հետ պետք է լուծենք՝ ավիահաղորդակցություն և վիզաների չեղարկում Ռուսաստանում։ Պետք է ասեմ, որ մենք ձեզ հետ միասին այդ լուծումների շեմին ենք»,- ասել է նա։

Ռուս պատգամավորը նշել է նաև, որ իր համար դժվար է ասել, թե երբ կկայացվեն այդ որոշումները և ինչ հերթականությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2019 թվականի հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվել է օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։ Նույն օրը ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության որոշումը՝ դադարեցնելու վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան։

Ռուսաստանի իշխանություններն այս քայլին դիմեցին այն բանից հետո, երբ 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև բազմահազարանոց հակառուսական ցույց էր կազմակեպվել, քանի որ Պետդումայի պատգամավոր և Ուղղափառության միջխորհրդարանական վերաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ռուսական ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումներ իրականացնելու արգելքը ժամանակավոր է, և դրա չեղարկման հիմնական պայմաններն են Վրաստանում իրավիճակի կայունացումը, ռուսաֆոբ արշավի դադարեցումը և Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ անվտանգության սպառնալիքների վերացումը։ 2022 թվականի դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են