Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:10 22-03-2023

Ո՛չ զոհվածների ցանկը կա, ո՛չ անհայտ կորածների․ զոհվածի ծնողը վստահեցնում է՝ իշխանությունը ստում է

«Ինֆորմացիան իրական չեն ներկայացնում, պաշտոնական տվյալներին էլ չենք կարողանում հավատալ։ Երեկ պաշտոնապես հայտնեցին, որ 309 անհայտ կորած կա, բայց դա չի փաստվում»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների մասին արձանագրված տվյալներին, ասաց «Որդիների Կանչ» ՀԿ-ի նախագահ, 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

«Այս իշխանությունները ամեն բանում ստում են, վստահ չենք կարող լինել, թե իրականում քանի գերի ու քանի անհայտ կորած կա։ Սա այն հարցը չի, որ պետք է ենթադրություններով հայտարարություններ անել։ Զոհվածների մասով էլ ասեմ, որ մինչև օրս բոլորի տվյալներով ցանկը չեն հրապարակել մինչ օրս, ինչը մտահոգության տեղիք է տալիս։ Այստեղից հնարավոր է ենթադրել, որ ցանկը շատ է ու դրա համար չեն հրապարակում անուն առ անուն»,- մանրամասնեց Արա Ռոստոմյանը։

Հերոսի հայրը ասում է՝ անհայտ կորածների պարագայում ամեն բան նույնն է։ Անուններ, տվյալներ չեն հրապարակվում։ Արա Ռոստոմյանը նշում է, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ դարձած զոհվածների ծնողները պարբերաբար գտնվում են դատական քաշքշուկների մեջ․

«Սեպտեմբերի 21-ին մենք ծնողներով հաղորդում ներկայացրինք ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար։ Հինգ ամիսը ձգձվում է մեր հաղորդման քննությունը։

Սկզբում ոստիկանությունը ծառայողական քննություն էր նշանակել, հետո հայտնեցին, որ քննչական կոմիտեում գործ կա հարուցված ու այդ պատճառով իրենք ծառայողական քննությունը կասեցնում են մինչև ՔԿ-ի վերջնական ուսումնասիրությունը։

Նույն ոստիկնությունը մի քանի օր հետո, մեզ՝ ծնողներիս, վարչական դատարան հասցրեց՝ օրինական պահանջին չենթարկվելու համար մեզնից գումար գանձելու նպատակով։

Երկու դատ է եղել և երկու անգամ մեր դեմ հայցը մերժվել է։ Եթե հայցը մերժվում է, ապա նշանակում է, որ օրինական պահանջ չի եղել։ Զարմանալի է, թե ինչո՞ւ ՔԿ-ն մինչև օրս պատասխան չի տալիս։ Ոստիկաններին կանչել են առերեսման, անգամ լրագրողների հետ է առերեսում եղել։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, թե էլ ինչ է պետք, որ ոստիկաններին մեղադրանք առաջադրվի»,- ասում է։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան