Կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն. Սպիտակ տունը՝ Բերձորի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
copy image url

Կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն. Սպիտակ տունը՝ Բերձորի միջանցքի շուրջ իրավիճակի մասին

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:14 22-03-2023
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար», -ասել է Քիրբին։

Մինչդեռ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ հարցին նա չի ցանկացել պատասխանել:

Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։