Արտաքին 3 տարի առաջ - 13:30 22-03-2023

Չինաստանի խաղաղության ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ուկրաինական կարգավորման համար. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, չինական խաղաղության ծրագրի մի շարք կետեր կարող են հիմք հանդիսանալ ուկրաինական կարգավորման համար։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պուտինը շեշտել է՝ ծրագիրը կարող է իրականացվել, եթե դրան պատրաստ լինեն Կիևում և արևմուտքում։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Մենք կարծում ենք, որ Չինաստանի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի շատ դրույթներ համահունչ են ռուսական մոտեցումներին և կարող են հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար, երբ նրանք պատրաստ լինեն դրան Արևմուտքում և Կիևում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Վերջինս միևնույն ժամանակ հայտնել է, որ այս հարցում հակառակ կողմից առայժմ նման պատրաստակամություն չկա։ Նա նաև նշել է, որ երկուշաբթի օրը կայացած դեմ առ դեմ զրույցի ժամանակ Սի Ծինփինն ուշադրություն է հրավիրել իր խաղաղության նախաձեռնություններին։

Հիշեցնենք, որ փետրվարին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապացկությամբ ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջարկներ է ներկայացրել։ Կարգավորման փաստաթուղթը հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, և այն ներառում է 12 կետ՝ այդ թվում նաև ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման կոչը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը