Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:12 22-03-2023

Վահագն Ալեքսանյանը փորձեց «փրկել» Հակոբ Արշակյանին՝ ներկայացնելով «կոլլաբորացիոնիստ» բառի բառարանային նշանակությունը

Այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ երեկ ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հնչեցրած կոլլաբորացիոնալիս բառին, որի բացատրությունն այդպես էլ անհասկանալի էր ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին ու, հավանաբար, պատահական նշել էր, որ իրենք ժողովրդի հետ են կոլլաբորացիոնալիստ։

Այսօր արդեն ԱԺ փոխխոսնակին օգնության հասավ ՔՊ-ական պատգամավորը և ԱԺ ամբիոնից ներկայացրեց բառի նշանակությունը․ «Էդ բառի բառարանային նշանակությունն էսպես է՝ «օտար, թշնամական կամ հանցագործ ուժերի հետ համագործակցեղ»։ Սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 4-5 ամիս է, Հայաստանի ընդդիմությունը խոսում է այն մասին, թե Հայաստանի վաչապետը բանավոր խոստում է տվել Զանգեզուրի միջանցքի մասին։ Խոսում էր մինչև այն պահը, երբ Ադրբեջանի նախագահը ասաց, որ նման բան նոյեմբերի 9-ով չի եղել, ինքը հետո է դա ուժով մտցրել բանակցությունների դաշտ։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ հարցնել՝ ովքե՞ր են էն շնչավոր էակները, ովքեր ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարին վերագրել են ՀՀ սուվերեն տարածքների զիջում հօգուտ թշնամու՝ բանավոր պայմանավորվածություններով, ովքե՞ր են թշնամական պետության նարատիվները Հայաստանի քաղաքական դաշտ մտցնողները, եթե ոչ օտար կամ թշնամակն ուժերի հետ համագործակցողը, նույն ինքը՝ կոլլաբորացիոնիստը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան