Արտաքին 3 տարի առաջ - 23:00 21-03-2023

Պուտինը և Սի Ծինփինը երկու համատեղ փաստաթուղթ են ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը համատեղ երկու հայտարարություն են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարություններից մեկը վերաբերում է մինչև 2030 թվականը երկու երկրների տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագրին։ Մյուս հայտարարությունը վերաբերում է համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացմանը։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պետական ​​այցի ընթացքում ստորագրվել են մի շարք միջկառավարական, միջգերատեսչական և կորպորատիվ փաստաթղթեր՝ տարբեր ոլորտներում ռուս-չինական համագործակցության զարգացման համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ կողմերի ստորագրած փաստաթղթերում խնդիր է դրվել բազմապատկել առևտրի ծավալները: Նրա խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցությունն առաջնահերթություն է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար:


Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
09:46 Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100-ամյակի ամենահզոր երկրաշարժը. կան տասնյակ հազարավոր զոհեր