Արտաքին 3 տարի առաջ - 14:40 21-03-2023

Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության անբաժան մասն է. Թեհրանը քննադատում է Բայդենի ուղերձը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին քննադատել է Նովրուզի կապակցությամբ (իրանական ամանոր-խմբ) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Քանաանին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի դեմ թշնամական գործողությունները ԱՄՆ վարչակարգի արտաքին քաղաքականության անփոփոխ մասն են: Նրա խոսքով՝ այդ թշնամանքն արտացոլվում է նաև Միացյալ Նահանգների նախագահի ամենամյա ուղերձում։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ իրանցի կանանց աջակցություն հայտնելը, սակայն միևնույն ժամականը Իրանի ժողովրդի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցները պահպանելը և խստացնելը ամերիկյան ռեժիմի և նրա հակաիրանական առաջնորդների կեղծավորության և թշնամանքի դրսևորումն է։ Քանաանին ասել է, որ Ջո Բայդենը Նովրուզի կապակցությամբ ուղերձում կրկնել է իր անհիմն պնդումները։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին իր ուղերձում հարգանքի տուրք էր մատուցել իրանցի կանանց և աղջիկներին, ովքեր նախորդ տարի 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո դուրս էին եկել երկրի փողոցներ։ Բայդենը միևնույն ժամանակ խոստացել է շարունակել ճնշումը Թեհրանի նկատմամբ։

«Միացյալ Նահանգները կանգնած է այն խիզախ կանանց և Իրանի բոլոր քաղաքացիների կողքին, ովքեր ոգեշնչում են աշխարհին իրենց համոզմունքով։ Մենք պատրաստվում ենք շարունակել պատասխանատվության ենթարկել Իրանի պաշտոնյաներին իրենց ժողովրդի դեմ կատարած հարձակումների համար»,- ասել է Բայդենը։


Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը