Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 20-03-2023

Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է այդ երկրի կողմից ձեռնարկվելիք քայլերից. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է քայլերից, որոնք այդ երկիրը կձեռնարկի նախքան դաշինքի հուլիսյան գագաթաժողովը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն հայտնել է, որ ուրբաթ օրը՝ մարտի 17-ին, հանդիպում է ունեցել իր շվեդ գործընկեր Թոբիաս Բիլստրյոմի հետ և անձամբ հայտնել Անկարայի կողմից Ֆինլանդիայի անդամակցությանը հավանություն տալու որոշման մասին։ Նրա խոսքով՝ ինքը Շվեդիայի արտգործնախարարին տեղեկացրել է, որ Թուրքիան կարեւորում է Շվեդիայի հետ հարաբերությունները, ուստի չի ցանկանում, որ Ստոկհոլմը նման որոշման մասին իմանա լրատվամիջոցներից։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության խնդիրը կլուծվի մինչև դաշինքի հուլիսյան գագաթաժողովը։ Չավուշօղլուն հայտնել է նաև, որ Բիլստրյոմը հիշեցրել է, որ հուլիսի 1-ից Շվեդիայում ուժի մեջ է մտնելու ահաբեկչական կազմակերպություններին աջակցող գործունեության արգելման մասին օրենքը։

Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ շվեդական կողմն, ինչպես միշտ, հայտարարում է Անկարայի պահանջները կատարելու իր վճռականության մասին։ Նրա խոսքով՝ Շվեդիայի նոր կառավարաությունն այս հարցում ավելի վճռական է։ Վերջինս շեշտել է, որ անձամբ չի կարող ասել՝ Շվեդիան կկատարի իր պարտավորությունները, թե ոչ, սակայն հայտնել է՝ երկու երկրների միջեւ խնդիրը դեռ լուծված չէ։

Չավուշօղլուն միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն ի սկզբանե կողմ է եղել, որ Շվեդիան և Ֆինլանդիան միասին անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Նա հիշեցրել է, որ այս մասին հայտարարել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ «Եվ մենք նրանց ասացինք, որ դրական ենք վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը: Իրականում դա մեսիջ էր։ Մենք թույլ կտանք անդամակցել ՆԱՏՕ-ին նրանց, ովքեր կկատարեն իրենց պարտավորությունները և կիրականացնեն եռակողմ համաձայնագիրը, բայց թույլ չենք տա նրանց, ովքեր քայլեր չեն ձեռնարկի»,- հայտարարել է նա։

Վերջինս կարևորել է նաև, որ Հունգարիան նույնպես հավանություն է տալիս Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ «Հունգարիայում ասացին, որ վերջինիս հավանություն չեն տա։ Հավանաբար, Անկարայի այս քայլից հետո, իսկ Բուդապեշտում մոտ օրերս կմտածեն, թե ինչ որոշում կայացնեն, արձանագրությունը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են