Ներքին 3 տարի առաջ - 18:04 20-03-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևորեց նմանօրինակ այցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ գտնվող հայորդիների խնդրին, ինչպես նաև արցախյան հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը հետևողական ջանքեր կգործադրի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը կանխելու ուղղությամբ։

Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստան պատվիրակության այցին՝ ընդգծելով, որ այն նպատակ ունի տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու երկու երկրների փոխգործակցությունը։ Պատվիրակության անդամները կարևորեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու առաքելությանը ազգային ինքնության պահպանության ու հոգևոր արժեքների կերտման գործում»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը