Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:18 20-03-2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն դուրս չի գալու Հայաստանից․ Ալեն Սիմոնյան

«ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ն պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, այլև իր գլխավոր քարտուղարին է ուղարկում Հայաստան, Հայաստանը պատրաստվո՞ւմ է որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ Սիմոնյանը պատասխանեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն դուրս չի գալու Հայաստանից.

«Որ եկել ա, ի՞նչ, ի՞նչ փոխվեց: Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է, չկա որևէ քայլ, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ այս պահի դրությամբ խոչընդոտում, անհանգստություն է պատճառում:

Անկախ նրանից՝ որ կազմակերպության մեջ ենք գտնվում՝ մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Հաճախ ՀԱՊԿ-ի կողմից սուր արձագանքները հենց սրա պատճառով են: Իսկ քաղաքական առումով՝ եկավ-գնաց, թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, իրենք կգան-կգնան, դա չի խանգարի երկու օր հետո, որ գործողություն անեն, դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոն ունեցողների դեպքում»:

Սիմոնյանը նկատեց, որ չգիտի՝ Իմանգալի Տասմագամբետովի Հայաստան այցը որքանով հող կապահովի որևէ գործընթաց կանգնեցնելու համար. «Այդ այցերի ֆոնին, այնուամենայնիվ, եղավ Սև լճի դեպք, Ջերմուկի ուղղությամբ դեպքեր»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները