Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 18-03-2023

Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են երկկողմ հարաբերությունները հասցնել ամենաբարձր մակարդակի. Չավուշօղլուն 11 տարվա ընդմիջումից հետո այցելել է Եգիպտոս

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Եգիպտոս, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն Շուքրիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝Թուրքիան և Եգիպտոսը ցույց են տվել, որ ցանկանում են ամրապնդել հարաբերությունները էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և դիվանագիտական ​​ոլորտներում։ Նա ասել է, որ իր եգիպտացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

«Մենք ցանկանում ենք բարելավել մեր համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ցանկանում ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված տրանսպորտային հարցերում կային որոշակի տարբերություններ։ Մենք ցանկանում ենք վերականգնել այդ հարաբերությունները։ Մենք ցանկանում ենք մեր դիվանագիտական ​​հարաբերությունները հասցնել առավելագույն մակարդակի»,- նշել է նա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են վերականգնել երկկողմ շփումները քաղաքական հարցերի և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նա ասել է, որ բանակցությունների օրակարգում է եղել նաև երկկողմ ռազմական հարաբերությունների վերսկսման հարցը։

Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ երկրների միջև ռազմական կապերը զարգացնելու նպատակով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը եգիպտական ​​կողմին հրավիրել են մասնակցելու Թուրքիայում անցկացվող զորավարժություններին։

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի համոզմամբ՝ Անկարայի և Կահիրեի միջև հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից։ Նա վստահություն է հայտնել, որ Կահիրեին կհաջողվի վերականգնել ամուր հարաբերություններն Անկարայի հետ։

Շուքրին խոսել է նաև ներդրումների ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին։ «Մենք աշխատելու ենք խրախուսել թուրքական ներդրումները Եգիպտոսում և հաղթահարել խոչընդոտները»,- հավելել է նա։

Հատկանշական է, որ Չավուշօղլուն առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան է, ով 11 տարվա դադարից հետո այցելել է Եգիպտոս։

Հիշեցնենք, որ թուրք-եգիպտական հարաբերությունները լարվել էին 2013 թվականին, երբ Եգիպտոսի բանակը պաշտոնանակ արեց «Մուսուլման եղբայրներ» շարժման նախագահ, իսլամիստ գործիչ և Էրդողանի մտերիմ դաշնակից Մուհամեդ Մուրսիին։ Այդ ժամանակվանից սկսած Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:


Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին