Մամուլ 3 տարի առաջ - 08:12 18-03-2023

Կոշտ կարծիք Վենետիկից․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր առիթներով տիրաժավորված Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հետ կապված նոր զարգացումներ են տեղի ունենում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը երկու տարի անց փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով)։ Մեզ հետ զրույցում իրավաբանական համայնքում բավական մեծ հեղինակություն ունեցողներից մեկը նշել է, որ եզրակացությունը եղել է սպասվածից չափազանց կոշտ։ Թերթին հայտնի է դարձել, որ հանձնաժողովը հիմնականում շեշտել է նոր Սահմանադրության մեջ ակնհայտ ավտորիտարիզմի տարրեր պարունակելու փաստը, ընդգծվել են խորհրդարանական կառավարման համակարգում ընդունված չափորոշիչների լրջագույն խախտումներ (հատկապես անվտանգային հարցերում վարչապետի լիազորությունների հետ կապված)։

Անուղղակի նաև ակնարկել են, որ նման որակի Սահմանադրական փաթեթով հանրաքվեի գնալը բացահայտ հակաժողովրդավարական գործընթաց է»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին