Մշակույթ 3 տարի առաջ - 21:50 17-03-2023

Bebook․ շարժական թատրոն մարզերում

Հայաստանում այս ամռանը իր թատերական երթը կսկսի «Bebook» մանկական շարժական թատրոն-ավտոբուսը։

Նախագծին աջակցել է ՀԲԸՄ-ն, որի գործող հիմնադրամները Incubator Artboxծրագրի շրջանակում օգնել են Բեբուկի հիմնադիրներին՝ Անի Երեմյանին և Ռուզաննա Պետրոսյանին,զարգացնել իրենց մտահղացումն ու դարձնել բիզնես-գաղափար։

Բեբուկ թատրոնը հիմնադրվել է 2021-ին։ Թատրոնը ներկայացումներ է խաղում Գրականության և Արվեստի թանգարանում, սակայն անձնակազմը հրավերքներ է ստանում տարբեր քաղաքներից ու մշակութային կենտրոններից և մեկնում այնտեղ, իսկ արդեն ամռանը պատրաստ կլինի թատրոն-ավտոբուսը, որը դուրս կգա Հայաստանով մեկ շրջելու՝ շեշտը դնելով հատկապես սահմանամերձ շրջանների վրա, քանի որ ըստ կազմակերպիչների՝ մարզերում նման ինտերակտիվ խաղային նախագծերի անհրաժեշտություն ավելի շատ կա։

Շարժական թատրոնի ներկայացումները կազմակերպվում են երկու ֆորմատով՝ ստվերային և տիկնիկային։ Բոլոր ներկայացումներն ինտերակտիվ են, տևողությունը 50-60 րոպե։ Նախ երեխաները մասնագետների օգնությամբ պատրաստում են տիկնիկներ, բեմադրում հատվածներ, վերջում դիտում պրոֆեսիոնալ ներկայացումը։ Տարիքային սահմանափակում չկա, բայց այն մեծապես հետաքրքրում է 2-10 տարեկան երեխաներին։



Շարժական թատրոնի ներկայիս ցանկը ներառում է 6 ներկայացում՝ 3-ը ստվերային, 3-ը տիկնիկային։ Ներկայումս աշխատանքներ են տարվում խաղացանկն ընդլայնելու ուղղությամբ։ Ներկայացումների մի մասը հեղինակային է, իսկ մյուսները՝ հիմնված են հայկական ժողովրդական հեքիաթների վրա։

Խորհրդանշական է նաև թատրոնի անվանումը՝ բեբուկ, որ կարող է առաջին հայացքից օտարածին բառ է թվալ, սակայն բառը վերցվել է հայկական ավանդապատումների գրքից։ Ըստ լեգենդի՝ Բեբուկն աղջիկ է, որ անտառ գնալով, վերածվել է թռչունի։

Մեզ հետ զրույցում Բեբուկի համահիմնադիր Անի Երեմյանը բացեց նաև մի փոքր գաղտնիք, որ շուտով Բեբուկը ներկայանալու է յութուբյան հարթակում՝ մանկական ժամանցային ինտերակտիվ հաղորդաշարի ֆորմատով։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան