Արտաքին 3 տարի առաջ - 20:00 16-03-2023

Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Արցախի օկուպացված մի շարք շրջաններում վերաբնակեցում իրականացնել

Ադրբեջանի նախագահի այսպես կոչված Ղարաբաղի տնտեսական շրջանում հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության օկուպացված Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) և Հադութի շրջաններում իրականացվող մի շարք նախագծեր գտնվում են ավարտական փուլում։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հուսեյնովը հայտնել է, որ Վարանդայում աշխատանքներն ավելի արագ են ընթանում, առաջին բնակելի թաղամասի շինարարությունը պետք է ավարտվի այս տարվա վերջին։ Նրա խոսքով՝ Ակնայի շրջանում, ինչպես նաև հարակից մի քանի գյուղերւմ կմեկնարկեն մի քանի թաղամասերի վերականգնման աշխատանքները, որոնց հիմնակեքն իրականացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ այս տարի վերաբնակեցում կիրականացվի Ակնայի շրջանի երեք գյուղերում, Հադրութ քաղաքում և Տող գյուղում։

Նա հավելել է, որ վերականգնողական աշխատանքների առաջին փուլում օկուպացված Թալիշ գյուղում վերականգնվել է 20 բնակելի տուն և 9 ոչ բնակելի շինություն, ինչպես նաև ճանապարհային հաղորդակցության 4 ցանց։ Հուսեյնովի խոսքով՝ Թալիշը Ղարաբաղի տնտեսական շրջանի առաջին վերականգնված գյուղն է, ինչպես նաև այն ամբողջությամբ գազաֆիկացվել է։

«Վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Հաջորդ փուլում նախատեսվում է ևս 158 ընտանիքի վերաբնակեցում։ Սա ծրագրի երկրորդ փուլն է։ Այս տների կառուցումը շատ կարճ ժամանակ կպահանջի»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։




Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում