Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:50 16-03-2023

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները

Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահն է առաջարկել, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության արտահերթ գագաթաժողովն անցկացվի Թուրքիայում և շնորհակալություն է հայտնել Ալիևին։ Կողմերը նշել են կազմակերպության գագաթժողովների անցկացման, ինչպես նաև այսօրվա հանդիպումը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժների հետևանքների վերացման թեմային նվիրելու կարևորությունը։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ երախտագիտությամբ է հիշել ավերիչ երկրաշարժներից անմիջապես հետո Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը և համերաշխությունը։ Նա բարձր է գնահատել աղետի գոտում Ադրբեջանից ժամանած փրկարարների և բժիշկների գործադրած ջանքերը, ինչպես նաև աղետի հետևանքների վերացման ուղղությամբ Ադրբեջանի կողմից Թուրքիային ցուցաբերված աջակցությունը։

Բացի այդ Էրդողանն ու Ալիևը քննարկել են պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը։ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են մեկ ազգ, երկու պետություն սկզբունքով, իսկ երկկողմ քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ համագործակցությունը մշտապես ընդլայնվում է։ Կողմերն անդրադարձլ են նաև տարածաշրջանային այլ հարցերի։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթաժողովին մասնակցելու համար։



Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի