Արտաքին 3 տարի առաջ - 16:30 06-03-2023

Բաքուն կարևորում է ԵՄ միջնորդությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Ալիևը՝ Տոյվո Կլաարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Բաքվում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ալիևն ընդգծել է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հաջող զարգացումը։ Նա հայտնել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև կա կառուցողական երկխոսություն՝ հիշեցնելով, որ ինքը կանոնավոր երկխոսություն է վարում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ալիևը շեշտել է, որ դրական է գնահատում նախագահ Շառլ Միշելի ներդրումը Ադրբեջան-Եվրամիություն հարաբերություններում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում։

Տոյվո Կլաարն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ ԵՄ երկու հանձնակատարներ վերջերս այցելել են Ադրբեջան՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի Խորհրդատվական խորհրդի նիստին և քննարկելու Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները։ Նա նաև ասել է, որ այցի ընթացքում շատ արդյունավետ քննարկումներ են ծավալվել։

Բացի այդ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Շառլ Միշելը կարևոր աջակցություն է ցուցաբերել Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջիկայում կավարտվեն։

Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել ԵՄ երկու հանձնակատարների մասնակցությունը Հարավային գազային միջանցքի Խորհրդատվական խորհրդի նիստին՝ հայտարարելով, որ դա արտահայտում է այն կարևորությունը, որը Եվրամիությունը տալիս է Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Ալիևն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները դիվերսիֆիկացված են և ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանին երկու միլիարդ եվրո արտոնյալ վարկային գծի տրամադրումը երկկողմհարաբերությունների դրական զարգացման ցուցանիշն է, ինչի մասին հայտարարել է նաև Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։

Բացի այդ Ալիևը ընդգծել է նախորդ տարի դեկտեմբերին Բրյուսելում Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ կայացած հանդիպման կարևորությունը։ Վերջինս կարևորել է քննարկումների և գործնական աշխատանքի անցկացումը, ինչպես նաև գնահատել ականազերծման գործընթացում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը։

Նա հավելել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում, և համապատասխան կառույցներին հանձնարարվել է այն արագ ավարտին հասցնել։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի վերականգնման, սահմանների սահմանազատման և այլ հիմնարար հարցերի շուրջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո