Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորություն կա. Մամիջանյան
copy image url

Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորություն կա. Մամիջանյան

Ներքին 2 տարի առաջ - 14:43 15-03-2023
Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորություն կա, որից պետք է օգտվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա հայտնեց, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու աշնանը Բաքվում։

«Բաքու մեկնելու հավանականության պարագայում ես կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ մեկ տարի առաջ ուղարկած նամակը Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին` պահանջով ապահովել հանդիպում Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների հետ, իրականություն դառնա։ Սա ևս մեկ պատուհան է մեր տղաներին Բաքվի բանտում այցելելու և իրենց որպիսությանը ծանոթանալու համար»,- նշեց Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված