2022 թ-ին միայն Երևանում տեղի է ունեցել 1797 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից 53-ը մահվան ելքով։ Այս մասին ի պատասխան
Oragir.News-ի հարցման՝ հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Վթարների արդյունքում
2022-ին զոհվել է 53, վիրավորվել՝ 2183 մարդ։
Մենք խնդրել էինք տրամադրել վերջին 5 տարիներին Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վիճակագրությունը։
Ըստ այդմ՝
2018-ին տեղի է ունեցել 1832 պատահար, որոնցից 75-ը մահվան ելքով։
Արդյունքում 2018-ին ՃՏՊ-ների արդյունքում մահացել է 83, վիրավորվել՝ 2447 մարդ։
2019-ին ՃՏՊ-ների և դրա արդյունքում զոհերի թիվն ավելացել է։ 2172 պատահարներից 82-ը մահվան ելքով են եղել, արդյունքում զոհվել է 86, վիրավորվել՝ 2801 մարդ։
2020թ-ին Երևանում վթարների թվի նվազում է նկատվել։ Գրանցված 1554 պատահարներից 67-ը մահվան ելքով է եղել, արդյունքում զոհվել է 74, վիրավորվել՝ 2005 մարդ։
2021-ին կրկին ՃՏՊ-ների որոշակի աճ է գրանցվել։ 1920 վթարներից 74-ը եղել է մահվան ելքով, Արդյունքում զոհվել է 78, վիրավորվել՝ 2434 մարդ։
Նշենք, որ մենք խնդրել էինք պարզաբանել նաև , թե քաղաքի որ հատվածներում են եղել վթարները։ Այս հարցի պատասխանը հարցման պատասխանում չկար։ Ուստի մենք կրկին հարցում ենք ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով տրամադրել նաև այդ հարցի պատասխանը։