Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:06 14-03-2023

Բանսարկությամբ զբաղվելն ինձ բնորոշ չէ՝ ի տարբերություն փռչախմբի անդամների․ Գևորգ Պետրոսյան

«Այն, ինչի համար ինձ բերման ենթարկեցին և ձերբակալեցին, ոչ մի այդպիսի արարքի համար նման վերաբերմունք չեն դրսևորում։ Որովհետև ո՛չ խմածություն է հայտնաբերվել, ո՛չ մի բան, պարզապես իրենց ձևակերպումը անկանոն երթևեկությունն էր»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր ձերբակալմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին փաստաբանը հայտնել էր, որ նրան ձերբակալել են ծիծաղելի հոդվածով։ Րաֆֆի Ասլանյանը, որ հանդիսանում է Գևորգ Պետրոսյանի փաստաբանը, տեղեկացրել էր, որ Պետրոսյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ազատ է արձակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը