Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:51 14-03-2023

Այո, իհակե, ինչ-որ բան ասել է Պուտինը․ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրեց մարտի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից:

Նա նշեց, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը նվիրված է եղել հիմնականում Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: «Ես փոխանցել եմ իմ տեղեկությունները, իմ տպավորությունը, նաև ընդգծել եմ, որ կարծում եմ, որ խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Ինձ համար ամենակարևոր խնդիրն այս համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, երբ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց բողոքի ակցիա են արել Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Եվ դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանություններից հետո: Ես ուզում եմ ընդգծել, որ դա նույնպես տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Սա մտահոգություն է, և ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի պատասխան Վլադիմիր Պուտինն ինչ-որ բան ասե՞լ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ «այո, իհարկե ինչ-որ բան ասել է» և հավելեց, որ կոռեկտ չի լինի, որ ինքը ներկայացնի, թե ինչ է ասել ՌԴ նախագահը: «Եթե Ռուսաստանի մեր գործընկերները հարկ համարեն, իրենք կհրապարակեն, թե ինչ է ասել Ռուսաստանի նախագահը»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին