Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:00 14-03-2023

ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից․ դա մեզ անհանգստացնում է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրվծմամուլի ասուլիսում խոսելով ՀԱՊԿ-ից՝ ասաց, թե երբ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահն այցելել է Հայաստան, ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից:

«Ես ասացի` գիտեք, կարծում եմ` մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում, մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից ու դա մեզ անհանգստացնում է ու այն, ինչ տեղի է ունեցել, ոչինչ չենք թաքցրել, տեղի է ունեցել հրապարակային», - հայտարարեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով Հայաստանը հաճույքով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ իրենք ժողովրդին սխալ ուղերձ են հղում:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Հայաստանի բանակը չի մասնակցում մարտական գործողություններին, և ուզում են, որ ՀԱՊԿ-ից գան և պաշտպանեն Հայաստանի Հանրապետությունը, Փաշինյանն արձագանքեց. «2022 թվականի նոյեմբերին և սեպտեմբերին Հայաստանում մարտական բախումներ տեղի ունեցան: Ասում էին՝ ՀՀ կառավարությունը սխալ հոդվածով է դիմել ՀԱՊԿ-ին, 4-րդ հոդվածով չի դիմել, հատուկ այդպես է դիմել, որ եթե ՀԱՊԿ-ը ուզենա էլ, չկարողանա որոշում կայացնել: Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, որ հոդվածներով հնարավոր է եղել, դիմել ենք»:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը