Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:31 14-03-2023

Հայտնի է Նիկոլ Փաշինյանի` ասուլիս հրավիրելու պատճառը

Ինչպես արդեն հայտնել ենք` տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի հենց սկզբում վարչապետը նշեց, թե որն էր ասուլիս հրավիրելու և լրագրողների հարցերին պատասխանելու պատճառը.

«Փետրվարի 28-ին ԱԺ է ներկայացվել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի` 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին։ Սա կարևորագույն փաստաթուղթ է, որն իհարկե առաջիկայում մանրամասն կքննարկվի ԱԺ-ում։ Զեկույցի խորհրդարանական քննարկումներից առաջ պատեհ համարեցի հրավիրել նաև այս ասուլիսը` նախորդ տարվա արդյունքների և խնդիրների, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական ընթացիկ վիճակի մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժանրով խոսելու համար»։

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը. աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի ու միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածությունը ավելի են սրում ՀՀ արտաքին անվտանգության սպառնալիքները:

Վարչապետի խոսքով` ԼՂ-ում իրավիճակը, սեպտեմբերյան ագրեսիան, Լաչինի միջանցքի փակ լինելը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա:

«Այդուհանդերձ, 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի. կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման ու հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն: 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ`12,6 տոկոս տնտեսական աճով: Պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ», - նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 2022-ին մեկնարկել ու շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները ՀՀ զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, պետական կառավարման, հակակոռուպցիոն քաղաքականության ու մարդու իրավունքների, դատաիրավական ու այլ համակարգերում:

«Այդուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը. ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը։ Մեր գնահատականն այն է, որ այս հարցի մեկ քայլանոց լուծում գոյություն չունի, այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ներքաղաքական իրադրության խորը վերլուծություն ու դրանից բխող քայլեր: Մեր խնդիրն է կառավարել սպառնալիքներն ու օգտագործել հնարավորությունները», - հավելեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին