Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:21 14-03-2023

Թորոսյանը դժգոհ է, բայց նաև «ինքնավստահ»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսպես կոչված՝ «Քովիդի գործով» նախաձեռնված քրեական վարույթի, ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնին պարբերաբար սոցցանցային գրառումներ է անում առողջապահության այդ ժամանակվա նախարար, ԱԺ քպական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա դժգոհում է «չաշխատող» պետական ապարատից, «անհիմն մեղադրանքից», բողոքում, որ «ոչ մի լավ բան անպատիժ չի մնում», կասկածում իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված վարույթի անաչառությանը և այլն: Այս ընթացքում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով Թորոսյանին ևս կներգրավեն այդ գործում:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս բավական ինքնավստահ է և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի իրեն կալանավորելու որոշում կայացնել, որովհետև ինքը կարող է և սկսի «խոսել»: Ի դեպ, նա «խոսելու» մասին ակնարկել էր նաև իր հայտարարության մեջ՝ նշելով, որ «հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան»: Մյուս կողմից՝ ըստ իշխանական մեր աղբյուրի, Թորոսյանը վստահ է, որ իրեն ձեռք չեն տա նաև այն պատճառով, որ ինքը կուսակցության ներսում բավական «սոլիդ» թիմ ունի, իսկ ներքին պայթյունը հաստատ Փաշինյանին ձեռնտու չի լինի:

Ի հավելում, անկարևոր չէ նշել, որ հենց Թորոսյանն է լինելու Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի, այսինքն, փաստացի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շտաբի պետը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
19:54 Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա