Ներքին 3 տարի առաջ - 20:53 13-03-2023

Կոտայքի մարզում 86-ամյա կինը ինքնահրկիզվել է․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները ու պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, կիսաայրված վիճակում օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիփսիկ Գ.-ին, ով նախ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի Այրվացքաբանության ազգային կենտրոն:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված