Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:36 13-03-2023

Բացթողումները թուրքական ելակը հայկական շուկայում ավելի մրցունակ են դարձրել, քան տեղականն է

Վերջին շրջանում շատ քաղաքացիներ դժգոհում են, որ տեղական շուկա է թափանցել թուրքական ելակ, որը գնով զիջում է տեղական արտադրանքին, և շատերը, չիմանալով անգամ ծագման մասին, գնում են գնով ավելի մատչելի, թուրքական ելակ։

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյան ասաց, որ սա մեծ հարված է։

«Նախ պարենային անվտանգության հետ կապված այստեղ խնդիր կա, գյուղատնտեսության հետ կապված խնդիր կարող է առաջացնել, որովհետև ինքնարժեքի էական տարբերություն կա»,- ասաց նա։

Ըստ Պիպոյանի՝ շատ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում փոխհատուցում կա, դոտացիա կա, ինքնարժեքը նվազեցնող գործիքակազմ է ներդրված, այդ երկրների արտադրանքի հետ նույն գնով չենք կարող լինել մրցունակ։

«Երկրորդ հերթին՝ մենք պետք է հասկանանք, որ եթե անգամ հայրենասիրական պաթոսային քարոզի միջոցով փորձենք ազդեցություն ունենալ տնտեսության վրա, այստեղ էլ ենք բախվելու պրոբլեմի․ ինչո՞ւ, որովհետև համապատասխան կարգերը և պետական վերահսկողությունը շատ թույլ մակարդակի վրա են գտնվում, չեն մշակվում այն ընթացակարգերը, որոնք շուկայում հնարավորություն կտան նույնականացնել և տարբերել տեղական ելակը ոչ տեղական արտադրանքի նկատմամբ, այսինքն՝ օրենսդրական համապատասխան պահանջներ գրած չեն, այն պահանջներն էլ, որոնք կան, դրանց նկատմամբ համապատասխան վերահսկողություն չի իրականացվում»,- ասաց Պիպոյանը։

Ըստ Պիպոյանի՝ դրսից բերվող ելակի համար տեղի շուկայում իրացման համար ավելի նպաստավոր պայմաններ կան, քան տեղական ելակի համար։

«Այսինքն՝ այս ապրանքը այսպես թե այնպես ոչ միայն գնով էժան է, այլև կմտնի մրցունակ դաշտ, պատկերացրեք՝ ինչ ծիծաղելի և լացելու իրավիճակ է ստացվում, երբ ներմուծված թուրքական ապրանքը ավելի մրցակցային պայմաններում է և ավելի մեծ առավելություն ունի, քան տեղականը։ Ինքը ստացել է այնտեղի՝ էժան լինելու առավելությունը և ստանում է այստեղի առավելությունը մասնավորոպես առ այն, որ այն չի վերահսկվում և կարողանում է իրացվել որպես տեղական»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Պիպոյանի՝ շատ հնարավոր է, որ Հայաստան հասած և տեղի շուկայում իրացվող ելակը ունենա որոշակի խնդիրներ, նույնիսկ անվտանգության շեղումներ, բայց քանի որ ստուգում չի անցնում, այդ մասին տեղյակ չենք։

«էլ չեմ խոսում այն գործոնի մասին, թե դա Թուրքիայից եկած ո՞ր ելակն է․ այն ելակը, որը, օրինակ, իրենց շուկայում թույլ չեն տվել վաճառել այս կամ այն պատճառով, օրինակ՝ անվտանգության շեղում ունենալու, թե այլ, որովհետև այս ապրանքը անգամ անվտանգության առումով պատշաճ հսկողություն չի անցել»։

Հարցին, թե ինչու չի արվում այդ ամենը, Պիպոյանը հակադարձեց. «Իսկ Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչու է վատ աշխատում գործադիրը, եթե չեք կարող, ուրեմն իմացեք, որ դա այդ հարցերի շարանից է, թե ինչու է վատ աշխատում պետական ապարատը»։

Հարցին, թե ինչ խնդիրներ են ստեղծվում տեղական արտադրողի համար, Պիպոյանն ասաց. «Բնականաբար շատ մեծ խնդիր են ստեղծում, շատ ուղիղ ձևակերպմամբ ասեմ, որ մի քանի տնտեսվարող գործազուրկ կման»։

Ըստ Պիպոյանի՝ ելակի պարագայում մի փոքր խնդիրն այլ է, բայց եթե վաղը մենք նման քաղաքականություն մշակենք գյուղատնտեսության մնացած ապրանքախմբերում, որոնք պարզապես չենք կարող չունենալ տեղական արտադրությունում, շատ լուրջ խնդիրներ կունենանք։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան