Ներքին 3 տարի առաջ - 12:59 13-03-2023

«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, գործարքի թույլտվության համար դիմել են ՀԾԿՀ

Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար դիմել են է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այս մասին տեղեցանում է ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

«Հանձնաժողովը ընթացք է տվել դիմումին, սպասում են ԲՏԱ նախարարության և ԱԱԾ դիրքորոշումներին, քննարկումները սկսվել են, դիրքորոշումներից հետո պարզ կդառնա հետագա աշխատանքների ընթացքը»,- հաղորդել են մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ «Թիմ» ընկերությունների խմբի միջոցով «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը գնելուց հետո Ավինյանը որոշել է գնել նաև հեռահաղորդակցության օպերատոր «Վիվասել-ՄՏՍ»-ը։

Ամենից շատ դիտված